ԻՆՁ

Ինձ հաճախ են գրել, բայց դրանցից քչերն եմ հավանել, քչերն են հուզել ու քչերի տողերին եմ սպասել: Ուզում եմ դրանցից իմ ամենասիրելիները մի տեղ հավաքել, բայց հեղինակներին չեմ նշի. միևնույնն է իրենք արդեն հրապարակել են սա: Անհամեստություն չեմ անում, պարզապես կիսվում եմ…

Քո աչքերում գեղեցիկի ողջ վեհությունն է արտացոլված, Աստծու կողմից տրված սքանչելի ուժը…

12.06.2010

Անվերնագիր

ես հնձվեցի քո աչքերի նռնակապույտից
ու էդ խորքերի մթնածամուկից

17.01.2010

***

Հովը ծեգին կուրծքը թակեց.

երազները բացվեցին,

Էլի զարթնեց մաքո՜ւր-մաքուր`

անշխարհիկ` լուսածին…

29.09. 2009

***

Հրաժեշտի պահին աճուրդի հանեցի գաղտնիքներս բոլոր, վաճառեցի և հարստացա անսպասելի:

Ու նույնքան անսպասելի բարկացան ամպերը, հարևան սենյակում վախից փշաքաղվեց անվերջ դեպի երկինք նայող հայելին, մեր սենյակում փշաքաղվեցին անվերջ ինձ նայող աչքերդ, ես դուրս եկա սենյակից…

Եվ միգուցե եթե դուրս չգայի, դու կհավաքեիր ուժերդ ու ինձ համար սուրճ կպատրաստեիր, հետո կասեիր որ սանրվածքս փոխեմ ու սափրվեմ, հետո կարգելեիր ծխել սենյակում, որտեղ առանց այն էլ արդեն սկսել է ծխել կարոտը և գուցե դեռ երկար պիտի ծխի ու սուրճ խմի` հեռուստացույցի առաջ նստած…

Եվ միգուցե կհաջողվեր սեղանին դրված դատարկ մոմակալներում տեղադրել ազնվությունն առաջվա, կհաջողվեր լուսավորել աչքերդ…

Հրաժեշտից հետո դու ավելի քան անհրաժեշտ ես, ավելի քան անսպասելի…

04.08.2009

***

Սա դու ես, իսկ սա քո միտքը,

Ես միացնում եմ դրանք,

Դնում ճերմակ թղթին և այնտեղ տեսնում քեզ

Ու քո միտքը, որը իբրև ականջօղ զարդարում է

սրտիցդ թափված տողերը:

Սա դու ես, իսկ սա քո տողը,

որին դու կարող ես տեսնել նույնիսկ մթության մեջ,

Նույնիսկ առանց ակնոցի:

Հանիր տողդ պատյանի միջից, և նա

սպիտակ աղավնու պես կթռչի երկինք

ու այնտեղից քեզ կճչա.

Սա դու ես, իսկ սա քո անստորագիր միտքը

Անվերնագիր երկնքում:

2006

Գիշեր


Լույսը ճշմարտության դեմքն է… Ինչքա՜ն սիրուն են փոքրիկ լույսերը, որ նկարվում են մթին կտավին…

Գիշեր է: Բոլորը քնած են: Արթուն եմ միայն ես. ինչ-որ չարաճճի ոգևորություն չի թողնում քնել:

Նստել եմ պատուհանիս դիմաց ու լուռ աչքերս հառել վեր: Էլի Աստված է ինձ հետ խոսում. այս անգամ Խոսքը գիշեր է դարձել…

Տեսնում եմ լուսնեսիրտ Անսահմանությունը` անթի՜վ-անհամար կապուտաբոց ակներով… Ուրախ Արարիչն աստղեր է լալիս: Իմ մեջ վառվում է հավերժն զգալու տենչ-զորությունը:

…Աստվա՛ծ իմ, սրբի՛ր հոգիս անմաքրության բոլոր ձևերից ու օրորի՜ր ինձ խաղաղության թևերին: Ո՛վ Շնչող անդորր, արի ու ազատի՛ր ինձ Հավերժի հայացքին չարժանացած կրքերից ու անհանգստություններից…

2004

Comments
  1. Ruzan says:

    verjin erkusy karches te gitem ova qez nvirel:)shat lavn ein bolory

  2. Բայց նույն մարդը չէ, հաստատ… Քուրիկ ջան:

  3. isk sa duq havanum eq?
    Կյանքի ապակուն թողնված մատնահետքերը չեն անցնում երբեք…

    Կեղտոտ մատներով դիպար դու կյանքիս ապակուն:Մաքրեցիր նրանով հոգիդ ու մեղքերդ,ափերիս մեջ քավություն գտար,հոսած արցունքներս մաքրեցին ադամական մեղքդ,հետո սխալներդ ու այն,ինչ դեռ չես ել գործել:Հոգիս պղտորելով` քոնը լուսավորվեց:Ես էի քո փրկիչը,քո մարգարեն,որ սուրբ էի սկզբում ու մաքուր,հետո մեղսագործեցի` քեզ ախտահանելով…

    Հիմա ես եմ պիղծ,ես` քո փրկիչը:Իսկ իմը որտե՞ ղ է..ՈՒ՞ մ ապակուն ես իմ ձեռքերն մաքրեմ…

  4. Իմ կարծիքն եք հարցնում? Չէ, չեմ հավանում:

  5. :) Հուսով եմ ոչ մեկին չեմ նեղացնում, որովհետև էս տեսակ հարցերի պատասխանել չեմ սիրում: Կներեք: Ուղակի իմը չէ, գեղագիտական հաճուք չեմ ստանում: Սուբյեկտիվ եմ շատ, նորից եմ ասում, կներեք…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Connecting to %s