Վերադարձ կամ նորից «Որքա՞նն է քոնը»

Posted: 15/08/2009 in Հասարակություն
Tags: , ,

 

 

A1Արտո Թունջբոյաջյանը կրկին Հայաստանում է: Չնայած մեր երկրի «մեծամեծերը» վիրավորել էին «Հայկական նավատորմի նվագախմբի» (Armaninan Navy Band) նավավարին ու երկար ժամանակով մեզ զրկել նրա ներկայությունից, այնուամենայնիվ, նա ԱԺ-ի բակում համերգ տվեց սիրելի ժողովրդի համար:

Ազգային ժողովում բաց դռների օր էր, այսինքն` բաց դարպասների, և բակը մարդաշատ էր: Պաշտոնյաների և նրանց մտերիմների համար հատուկ աթոռներ էին դրված, որոնք, իհարկե, զբաղված էին ոչ այնպես, ինչպես աշխատանքային օրերին ԱԺ դահլիճի նստատեղերը:

Դե մյուսներն էլ, ովքեր իրենց տարեց պապիկի, գրկի երեխայի կամ երկար կանգնելու հնարավորություն չունեցող ընկերուհու հետ չէին եկել, ոտքի վրա վայելեցին համերգը: Չէ, բայց ոստիկանները բարի գտնվեցին և, ի վերջո, թույլ տվեցին նստել կանաչապատ գետնին: Դրա համար հատուկ շնորհակալություն  նրանց:

Իսկ Արտո Թուջբոյաջյանն ու “Armaninan Navy Band” –ը երևանյան երեկոն լցրեցին ծանոթ ու սիրված երգով, Սիրով, Հարգանքով ու Ճշմարտությամբ:

 

Արտո Թուջբոյաջյանի և “Armaninan Navy Band”-ի ալբոմներից.

Սերը մտքումդ չէ

Մտքով սիրելը համից զուրկ է, սրտով սիրելը` խիստ համեղ:

Սեր- Կիրք

Այսօր մենք մարդկային հասարակություն ենք ստեղծում, որպեսզի «սիրենք» միմյանց մեր սեփական շահի համար: Այն, որ դու ձգտում ես ունենալ մի բան, որը դուրդ գալիս է, չի նշանակում, որ դու սիրում ես:  Ինչքանով ես եմ հասկանում սիրո մասին, այն նշանակում է նվիրվածություն, հոգատարություն, հարգանք, ազնվություն, պատրաստակամություն սատարում, խնամք և անձնազոհություն:

ՈՒժեղ- անհոգ, համառ

Ուղղակի ապացուցել քո ուժը և ասել, «Ինձ համար միևնույնն է» դեռ չի նշանակում, որ դա քեզ կդարձնի ուժեղ: Եթե այն, ինչը դու պաշտպանում ես, իր էությամբ ներառում է հարգանքը, ազնվությունը, վստահությունը և արժանապատվությունը, այ դա ուժեղ է: Համառությունը կարող է լինել և լավ, և վատ: Դու ինքդ պետք է գիտենաս, թդ ինչպես գտնես հավասարակշռությունը:

Տարիք-Փորձ

Շատերը չեն գիտակցում, թե ինչքան կարևոր է ժամանակը: Ինձ համար փորձը պահը մտապահելն է, պահը ճանաչելն ու վերհիշելը և գիտակցելը, թե երբ է գալու ճիշտ ժամանակն այն կիրառելու համար: Այն փաստը, որ դու տարիքով ավելի մեծ ես, դեռ չի նշանակում, որ դու ավելի շատ փորձ ունես: Դու պետք է իմանաս, թե ինչպես ապրես պահը:

Լռության մի պահ

Երբ դու հասնես լռությանը, կկարողանաս ունկնդրել բնության լավագույն համերգին:

Այս անիմաստ վազքը ստիպում է բաց թողնել շատ կարևոր երևույթներ կյանքում: Երբեմն մի պահ տրամադրիր, որ լսես բնության ձայնը:

Արտոստան

Ինձ թվում է, որ մարդիկ կարող են ստեղծել իրենց սեփական երկիրն իրենց մեջ: Սա է երկրի մարդկանց և Արտոստանի արքայի գաղափարախոսությունը:

Բարև, բարի մարդիկ

Երբ դու դրական և ազնիվ պատկեր ես դնում քո «Բարևի» մեջ, քո առջև շատ և շատ դռներ են բացվում:

Մի ասա ոչինչ:

Թող տեսնեմ այն, ինչ դու չես մտածում:

Ամեն ինչ կարգին է լինելու

Կարող է պատահի, որ ես երբեք չհաղթեմ, բայց ես հույսս չեմ կորցնի:

Ճանապարհորդությունը դեպի Արեգակը

Դու կարող ես հասնել Արեգակին, եթե հավատում ես:

Կրիայի պես արագ

Ինձ համար կրիան աշխարհի ամենաարագաշարժ կենդանին է: Քանի որ նա, հավաքելով ողջ համբերությունը, դանդաղ, բայց հաստատակամ կենտրոնանում է այն գործի վրա, որը պետք է ավարտին հասցնի: Արդյոք չեք կարծում, որ սա է արագը. գիտենալ, թե ինչ ես ուզում:

Խաղաղությամբ

Ինչքան էլ ես բողոքում եմ, և ինչից էլ որ բողոքում եմ, ես դա անում եմ ի խաղաղություն մարդկության:

 

  

Comments
  1. [...] տվեց սերիլի ժողովրդի համար… նյութի լեզուն` հայերեն: Կարդալ հոդվածը > Վերադարձ կամ նորից «Որքա՞նն է [...]

  2. Edgar says:

    Vay Es inch verjn e nkaragrvca….inch lav hodvac e…es inch detalner es nkatel…apres

  3. Zarmacac Musho says:

    erani ga mi or , vor esel karoxanam ayspes grel

  4. Hayk says:

    Հա, իմիջիայլոց, ես լսել էի որ Արտոjին նեղացրել էին ու նա գնացել էր, բայց թե ինչ էր իրականում պատահել տեղյակ չեմ: Թե գիտես Զառա ջան, գրիր կարդանք:
    Արտոն իսկապես հրաշալի երաժիշտ է ու շատ ափսոս կլինի, եթե նա նորից գնա :(

  5. Zaruhi Batoyan says:

    Ayd masin im ynkernery kgren, ktexekacnem..kkardaq..

  6. Syuzi says:

    Erani im quriki u Artoi nman mardaser mardik shaaaat linein. Sirumem em qez el, qo sirelinerin el.

  7. Spiderone says:

    Նեղացնելու վերաբերյալ դեռ չես տեղեկացրել Զառ? Որ տեղեկացնես, ինձ էլ կտեղեկացնես, ok?:)))
    Ֆոտոն իսկը նյութի համար էր, շաաատ լավն էին թե նյութը, թե ֆոտոն, թե Արտոն, թե Զառան….

  8. Ես այդ մասին չեմ էլ տեղեկացնելու: Մի քիչ սիրողական կստացվի, որովհետև որպես լրագրող չեմ դա պարզել:

  9. Երբ դու հասնես լռությանը…
    Այս անիմաստ վազքը…
    In4 lavn a, Zaaaaar!!!

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Connecting to %s