
Հայ սուպեր սթար 4-ի լավագույնները
Լավ են չէ՞ «Հայ սուպեր սթար» 4-ի էրեխեքը «ծալում» մեր «շոուբիզնեսի» ներկայացուցիչներին: Այս անգամ հետևում եմ նախագծին: Չգիտեմ` ե՞ս եմ անուշադիր, թե՞ իրոք հեռուստառադիոընկերությունները, թերթերը, բլոգերները չեն խոսում այդ մասին: Մեր երկրում մի լավ բան ասելն արդեն «փողո՞վ» է դարձել: Հարցը այս կամ այն նախագիծը գովազդելը չէ ախր, այլ երևույթին արձագանքելն է:

Ռայիսա Ավանեսյան
Փաստ է` մի խումբ երիտասարդներ, ովքեր շատ քիչ փորձ ունեն կամ փորձ չունեն ընդհանրապես, ցույց են տալիս, որ շատ ավելի հետաքրքիր, տաղանդավոր և ընդունակ են, ավելի բարձր ճաշակ ու հետաքրքիր մտածողություն ունեն, քան նրանք, ում թյուրիմացաբար մեր երկրում «աստղ» են համարում:

Րաֆֆի Օհանյան
Բնականաբար բոլորի համար էլ տեղ կա դաշտում, և ամենևին էլ դեմ չեմ աղբին. թող լինի, որ տարբերությունը զգան մարդիկ: Ի վերջո, մենք ազատ երկրում ենք ապրում: Բայց ամեն ինչ զզվելի է դառնում այն պահին, երբ այլևս ընտրության հնարավուրություն չկա, երբ «հայկական շոուբիզնես» արտահայտությունը գրում ենք միայն չակերտների մեջ:
Նախագիծն ինձ համար մի ցավալի փաստ ևս արձանագրեց. դրսում ապրող հայ երիտասարդներն ավելի հետաքրքիր, ինքնատիպ մտածողոթյուն ունեն, ավելի լայն աշխարհայացք, արտահայտվելու ավելի լավ կարողություններ, քան հայաստանցիները: Սա, իհարկե, մասնակիցների մեղքը չէ միայն:
Վերջում մի քանի տող կոնկրետ հասցեատերերի:
Շանթին
Շնորհակալություն «Հայ սուպեր սթար» 4-րդ նախագծի համար, որովհետև եղածներից ամենալավն է:
Ավետը Բարսեղյանը նախագծի թյուրիմացությունն է: Թող մնար, էլի իր պաթետիկ Հ1-ում:
Էն Սուսիկին (Պետրոսյան) հանգիստ թողեք: էդ աղջկան սիրող չկա, ինչ ուզում եք արեք, ուր ուզում եք ընդգրկեք, դուք նրա համար արդեն արել եք այն, ինչ կարողացել եք:

Իվետա Մուկուչյան
Չեղած պրոդյուսերներին
Եթե մեր երկրում պրոդյուսեր լիներ, իհարկե կհուշեի, թե որտեղ պետք է գումար ներդնել և միաժամանակ որակ ու շահույթ ստանալ, զարմացնելով նրանց, ովքեր չեն հավատում դրա համատեղելիությանը:
Հեռուստառադիոընկերություններին
Լավ եք անում, որ փող եք ուզում մեր «շոուբիզնեսի» գռդոնշիկներից, նրանց արտադրած աղբը մարդկանց ուղեղը լցնելու համար: Դա նշանակում է, որ շուտով մենք էլ ենք վճարելու ձեզ, այդ նույն աղբը չհրապարակելու համար: Ու կստացվի մի աննախադեպ աճուրդ:
Խելք հավաքեք, մի սպասեք վճարի, ձեր լսարանը մեծացնելու, վարկանիշը բարձրացնելու և, իհարկե, գովազդով գումար վաստակելու համար հեռարձակեք այս երիտասարդների երգերը: Մարդիկ սիրում են նրանց, դուք չեք էլ պատկերացնում որքան:

Սուրեն Առուստամյան
Երգահաններին (Ավետը կապ չունի սրա հետ)
Առանց փողի նորմալ, կարգին երգեր գրեք նրանց համար, եթե, իհարկե, ուզում եք ձեզ էլ սիրեն ու ճանաչեն: Փաստ էր, որ նախագծի ամենաթույլ համերգները հենց հայերեն երգերով կազմվածներն էին: Հարց չի՞ առաջանում` ինչո՞ւ: Որովհետև մի կարգին երգ էլ չունենք ախր…
«Հայ սուպեր սթար» 4-ի մասնակիցների երգերը կարող եք լսել այստեղ http://www.facebook.com/posted.php?id=267724133841
Նկարները` http://www.facebook.com/group.php?v=photos&gid=267724133841




du verjn es..nenc kuzem kardan Shantum u qez jyuri mi orov kanchen, hernery kanices axr e…es axby jri eres dus kga
Էդ նախագծում ուրիշ ժյուրի կարիք չկա Էդգար ջան, ժյուրիին, ինրպես տեսնում ես, չեմ էլ անդրադարձել:
Իրոք որ, սուպերսթարը գերազանցում ա բոլոր սպասելիքները.. շոուն ու ամբողջ նախագիծը ստացվել են 100%-ով.. մասնակիցներն էլ իրանց հերթին… մի խոսքով ամեն ինչ լավ ա ստացվում… բրավո !
Ես էլ եմ առաջին անգամ հետևում նախագծին: Չգիտեմ, թե ինչպիսի մասնակիցներ էին նախորդներում, բայց այստեղ իրոք տաղանդավոր, հետաքրքիր և վառ մարդիկ կան: Զառ ջան, համաձայն եմ քո հետ, ես էլ եմ ցավում, որ հետաքրքիր, զարգացած, լավ երաժշտական ճաշակ ունեցող երիտասարդների հիմնական մասը սփյուռքից է:Սա շատ կարևոր փաստ է ու խոսում է այն մասին, որ Հայաստանի երիտասարդների մեծ մասը նախընտրում է զանգվածայի անորակ մշակույթը, ունի որոշ, այսպես ասած “աստղայի կուռքեր”, “ժամանակակից հերոսներ”, որոնք ուղղակի չեն կարող նրանց համար լավ օրինակ ծառայել…
Zaruhi jan amen inchi het LIOVIN hamadzynem, baci “Ավետը Բարսեղյանը նախագծի թյուրիմացությունն է:”
Im karciqov Hay Superstar 4 um Shown kayanum e, vorum Avet Barseghyani avande angnahateli e (hamergin nerka eghac handisatesi karciq).
Avete eghac superstarneri haghordavarneric AMENALAVN E CANKACAC ARUMOV!!!
Տիգրան ջան, շնորհակալ եմ կարծիքիդ համար: Վերջապես մեկը հետս չհամաձայնեց
Եղածներից գուցեև ամենալավն է, բայց ես համեմատության մեջ չեմ նրա լավ ու վատ լիները տեսնում, Տիգրան ջան: Հանդիսատեսն ընտրության հնարավորություն չունի, այդ պատճառով էլ նրա համար “լավը” Ավետն է: Այնինչ սուպերսթարի էրեխեքը նույնիսկ նրա հետ ճեպազրույցների ժամանակ էին 10:0 անում: Շոույի համար լավ գոռալը բավական չէ:
Es karciqs chpokheci Aveti masin!
Զառ, էդ նախագծի թեման ուղղակի միջոց էր, որ դու մի շարք հրաշալի ու չափազանց կարևոր, ուրիշ ոչ ոքի մտքով չանցած եզրահանգումներ անես, ինչպես միշտ: Ինչպես ասում են, ‘դու դեմք ես”:
Տիգրան ջան, իսկ դու, ինչպես հասկացա, ոչ էլ ի վիճակի ես Ավետի մասին կարծիքդ փոխելու:
Լիովին համաձայն եմ ձեր հոդվածի հետ, ապրեք!!!!!
Դու էլ ապրեք, որ կարդացիք, Լիլիթ ջան:
Zaaaaaar Susikin inchi ches sirum ? lavna !!!
Zar jan inch mi havesov srtovs xosecir, apres, verj@ mer nman hamarnern en inch vor ban poxelu mer erkrum:)))))))))))
Apres Zar jan. Es Shant-y edqan el chem sirum vorpes TV, bayc es naxagitsy shat lavn a u hatkapes es 4-rd-y. HUsov em Raisn khaxti. Shatn lavn a…
Այս սուպերսթարը իսկապես որակյալ է, մասնակիցները հիացնում են թե իրենց ձայնայնի տվյալներով, թե մարդկային հատկանիշներով: Միայն վերջին դեպքերը անհանգստացնում են, արհեստական լարվածություն է ստեղծվել միայն այն բանի համար, որ ժողովուրդը ավելի մեծ համակրանք ունի մեկ մասնակցի նկատմամբ, բայց միթե մենք ուրախ չենք, որ արդար քվեարկությամբ է դա բացահայտվում, ես ողջունում եմ այդ հանգամանքը, և եթե հարգելի ժյուրին այդ մասնակցին ավելի թույլ է համարում, քան մյուսներին, դա այլ հարց է, այստեղ կարևորը ժողովրդի ձայնն է, քանի որ սա ժողովրդական նախագիծ է: Պետք չէ այդքան ճնշում գործադրել, այդիսով կարող է կոտրվել մի երիտասարդ սիրտ, որը լեցուն է մարդկանց նկատմամբ մեծ հավատով: ՊԵՏՔ ՉԷ…
Գայանե ջան, շնորհակալություն արձագանքելու համար: Պարզապես ինքս հակված չեմ նախագծի հետ կապված տարաբնույթ ասեկոսեները քննարկելու, և իմ այս նյութն էլ այդ միտումը չունի: Թե ով է լավը, ով ում է նախընտրում և ինչու, այլ հարց է, որին նախընտրում եմ չանդրադառնալ: ի
Es haskaca vor jurin u Avery Rafii reytingy barjracnum en, gtnum em vor Rafin Surenic lavn er arjani mrcakicner Raffi u Raisa. Kuzem Haxti rafin.
Ես էլ եմ շատ հավանում Հայ սուպերսթարը, նախորդներին չեմ հետևել, բայց սա իրոք վերջնաաաա
Համաձայնեմ հեղինակի գրածների հետ, նաև այն hարցում, որ սփյուռքի մասնակիցները , իրոք տարբերվում են Հայաստանցիներից, ամեն ինչով……….
Հիշենք թեկուզ արմավիրցու պահվածքը, անտանելի էր: Չգիտեմ ինչի էին եթերով ցույց տվել…… Ինքն իրեն խայտառակեց.
Բայց Հայաստանցիներից էլ կային ՎԱՌ մարդիկ, օրինակ Հայկը Պետրոսյան:
Բայց մի բանում ուզում եմ չհամաձայնվել Զարուհի Ձեզ հետ: Խոսքը էլի Ավետի մասին է: Չեմ ուզում գովել նրան, բայց կրիտիկային էլ համաձայն չեմ: Կներեք բայց շատ եք չափազանցնում:
Ու մի հարց, իսկ ով ըստ Ձեզ ավելի լավ կվարեր Հայ Սուպերսթարը???????
Դուք նրան չեք ճանաչում, Հերմինե ջան: Քանի որ ես 1000 անգամ արդեն նշեցի, խոսքը եղածներին համեմատելը չէ: Ցավոք մեր “շոուբիզնեսյան” իրականության մեջ չկան մարդիկ, ովքեր կբավարարեն բոլոր պահանջները:
mer shoubiznes@ lia storerkrya astxerov……..iroq erexeq@ shat ujex en…bolorn el lavnen u et het hamematel@ viravorakanan superstarci erexeqi hamar.mi hamemateq……isk avet@ iroq irenic vochinch chi nerkayacnum……u sa voch te subyektiv karciq e ayl irakanutyun…..nra grac ir masin amen inch asum en…..
RAFFIN DZAYN@ HAY ESTRADAYI BOLOR ERGICHNERIN @NKCHAXTI HAMAXTANISHI MEJA GCUM
Vat cher…………
Yndhanur armamb lriv hamadzayn em, baci 2 ketic – Avet Barseghyan ev Susanna Petrosyan.
Avety mer ayzhmyan anemagraget haghordavarneric mekna. Isk um piti hravirein? Kisagraget bayc zhamanakakic inch vor mekin vor bem bardzranalu iravunq el chuni? Drancic shat unenq….
Isk inch verabervuma Susannain, inch vor anhaskanali kartsiq eq grel. Incha nshanakum “iran sirogh chka”? Etqan azat zhamanak eq unecel vor Hayastanum bnakvogh mot 3 milion mardkanc shrjanum harcum eq katarel? El chem asum Spyurqi masin. Facebook mteq, Susannai ejy ev teseq te inchqan spyurqahay eritasardner en iren erkrpagum… Shat zarmanum em en mardkanc vra vor porcum en iranc kartsiqn u chashaky pataten urishnerin. Yes el shaterin chem havanum, bayc da im kartsiqna, erbeq chem asi vor et mardun vochmek chi sirum. Mi qich zguysha petq artahaytvel. Imast chuni hima govesti xosqer grel Susannai masin, inqy uni bazmativ erkrpaguner voronq misht spasum en iren – nor ergerov ev nor tesaholovaknerov.
Susanna jan misht araj
Աննա ջան, շնորհակալություն քոմենտի համար:
Այն փաստը, որ դուք Ավետ Բարսեղյանին համարում եք մեր ամենագրագետ հաղորդավարներից մեկը, ինձ այլևս թույլ չի տալիս հակառակվել Ձեզ. ասելու բան չունեմ:
Ինչ վերաբերում է իմ ժամանակին ու 3 միլիոն բնակչության կարծիքի ուսումնասիրությանը, ապա տեղեկացնեմ, որ հասարակական կարծիքը լսելը և այն բարձրաձայնելը նաև իմ աշխատանքի մաս է կազմում: Այնպես որ, հավատացեք` մի քիչ տեղյակ եմ այն ամենին, ինչի մասին գրում եմ:
Ուրախ եմ, որ Սուսաննան երկրպագուներ ունի, որովհետև չեմ հերքել, որ նա ձայնային տվյալներ ունի և շատերից լավ է երգում: Բայց ցավոք դա բավական չէ “սիրելի” լինելու համար:
ես էլ եմ Սուսաննային հաջողություն մաղթում և ամենևին իմ կարծիքը փաթաթելու մղում չունեմ: Իրենց կարծիքը սովորաբար նրանք են պարտադրում, ովքեր անհետաքրքիր են և ասելիք չունեն:
իմ կարծիքով հայ սուպերսթար 4ը շատ հաջողված էր քան մյուս 3ը հաղորդավարը շատ լավն էր առանց նրա հետաքրքիր չեր լինի ինչ վերաբերվւմ է արմավիրցուն ես ինքս արմավիրից եմ եվ ահավոր ջղայնացա երբ հեռուստատեսությամբ տեսա նրա խայտառակ ելույթը նրա հայրը նույնպես նրա նման լոպազ էր իհարկե կներեք արտահայտությանս համար.ժյուրին շատ վատ էր անում վոր Ռայիսաին էր բալետ անում Րաֆֆին իրանից հազար անգամ լավ ձեն ունի ես առաջին օրվանից էլ սիրել եմ Րաֆֆիին Հայկին Իվետաին
Վայ,Զառ ջան, ես ուղղակի ապշած եմ:Կամ ես շատ անուշադիր եմ եղել կամ էլ չեմ պատկերացրել քեզ ես ոճի մեջ ստեղծագործելիս,առաջին անգամ եմ կարդում սենց բան: Ապրես Զառ ջան,սրտիցս խոսացիր,մանավանդ`Ավետի պահը:)Շատ դիպուկ էր ու ճիշտ, նակատողություններդ էլ`տեղին: Մի խոսքով,վերջապես մեր երկրում գտնվեց մի լրագրող,ով գրեց էն ինչ իրոք մտածում ա, ոչ թե էն,ինչ ստիպված ա գրել:Մերսի Զառ ջան,մեծ բավականություն ստացա նյութդ կարդալով:Միասին ասենք “ոչ” Ավետին:)))))
Չէ Շուշ, ես ասում եմ “Այո” որակին ու գրագիտությանը:
laaaaaaaaaaava
Զառա ջան, արտակարգ էր: Խոսքեր չկա….