«Այն, ինչ իմ մշակույթը տալիս է ինձ, նաև մարդկության համար է, այնքան ժամանակ, քանի մարդիկ չեն ժխտում` որտեղից է այն ծագում». Արտո Թունջբոյաջյան
«Ես պարզ եմ ջրի պես և խորը` ջրի պես: Երբ ես պատկերացնում էի Հայկական Նավատորմի Նվագախումբը, ես փնտրում էի այնպիսի մարդկանց, որոնք կընդունեին միմյանց առանց որևէ սահմանների: Հիմքդ մաքուր պիտի լինի, որպեսզի կարողանաս պարզ ու մաքուր սրտով ասել «ես հայ եմ»:
Ուրիշ երկրում, ուրիշի հսկողության տակ, հեշտ չէ: Դպրոցում ես սովորում էի, թե ինչ վատն են հայերը, ինձ թշնամու պես էին նայում: Ծնվել եմ Գալաթարիա հունական գյուղում: Հայրս Սեբաստիայից էր: Մութ ու խավարի մեջ եմ մեծացել, որտեղ դպրոցում ինձ սովորեցնում էին, որ հայերը վատ ազգ են: Ի՞նչ պիտի զգայի ես: Այնուհետև զինվոր էի թշնամու բանակում: Եվ նույնիսկ սեփական գյուղս գնացի թշնամու հագուստով: 8 ամիս շարունակ ինձ ծեծի էին ենթարկում, որպեսզի փոխեմ անունս:
Ես մեծացել եմ այնպիսի մի մթնոլորտում, որտեղ հայերեն մեկ բառ լսելն անգամ մեծ բան էր: Հայրս երեկոները ռադիոյով Բեյրութից հայկական ալիք էր բռնում ու շատ ցածր ձայնով լսում էինք: Ուրիշ ինֆորմացիա չունեի, մի նկար անգամ չէի տեսել, ուր մնաց երազեի Հայաստանի մասին: 1985 թվականին ԱՄՆ-ում տեսա Հայաստանի Նոր տարվա տոնակատարության տեսագրությունը: 3 օր սենյակում փակված նայեցի: 27 տարեկան էի: Աստիճանաբար սկսեց մեջիցս մի բան դուրս գալ:
Չէի ուզում օտարի գործիքը նվագել, և իմ գործիքը դարձավ իմ մարմինը: Ինչ ձայն որ կա մտքիդ մեջ, ինչ որ երազում ես, այդ ամենից նկար է առաջանում: Իմ գործիքները ես եմ սարքել: Ինչ ապրում եմ, այն նվագում եմ: Ինձ համար Ջազն էլ, Ռոքն էլ, Կոմիտասն էլ, Սայաթ-Նովան էլ այդպես է: Մտքիս ձայն է գալիս, ուզում եմ արտահանել` ցանկացած ձև օգտագործում եմ դրա համար:
Թուրքիայում համերգ պետք է ունենայի: Կազմակերպիչը, որ ֆրանսիացի մի գործարար էր, պայման դրեց, որ չեմ ասելու ով եմ, որտեղից եմ եկել, և ինչ է խմբիս անունը: Ես համաձայնեցի: Դահլիճը լցվել, ես բեմ բարձրացա ու առաջինը որ աեցի` բարև Ձեզ, ես հայ եմ, եկել եմ հայաստանից, խմբիս անունն էլ «Հայկական նավատորմի նվագախումբ է»:
Ես երկիր չունեմ: Չեմ կարող ասել, թե սա իմ երկիրն է, որովհետև Հայաստանում ինձ թուրք են ասում: Նույնիսկ թուրքը թուրք չէ, ես ինչպե՞ս կարող եմ թուրք լինել: Ասում են, չեն հասկանում երգածս, թուրքերեն եմ երգում: Այո թուրքերեն էլ եմ երգում, բայց հարցրեք ինչու՞: Որպեսզի նրանք հասկանան, թե ինչ պրոբլեմներ ունեմ իմ ազգի համար, ինձ համար: Հայկական երաժշտության մի մասը ձեզ համար փակ է մնացել, որը այսօր անծանոթ է և սերունդները չեն հասկանում: Ինչ ասում եմ, ինչ գրում եմ` Անատոլիայի հայերի մասին է:
Թուրքերեն լեզվով սիդիս անվանել եմ «Նոր ծիրան»: Այն 2 տարի պահել եմ թողարկելուց առաջ: Հարմար պահ չէի գտնում հանդիսականին ներկայացնելու: Այն նվիրում եմ թուրք լսարանին, որովհետև ասելիք ունեմ նրանց Կոմիտասի, Անատոլիայի մասին: Երգերից մեկում այսպիսի բովանդակություն կա. «Ինձ իմ Աստծո համար են սպանում, արդյո՞ք քո Աստվածը քեզ նման բան է ասում»: Ասում եմ` եկ իրար հետ խոսենք, բայց ոչ շների պես:
Հիմա եկել եմ երեխաներիս համար վաղվա հող ու ջուր եմ պատրաստում, ընդհանուր ընկերներ եմ ձեռք բերում նրանց համար: Հիմա գուցե չեն հասկանա, բայց վաղը, մյուս օրը, որ գան ապրեն Հայաստանում, կհասկանան: Ես զգում եմ ինչն է լավ այստեղ, կարծում եմ դա կարևոր է նրանց համար: Աշխարհում հիմա շատ քիչ տեղեր կան, որ բնությանը շատ մոտիկ են և քաղաքի մտածողություն ունեն»:
Հետգրություն
Հարցազրույցը վերցրել եմ 2004-ին և մինչ օրս շարունակում եմ անտիպ հատվածներ տպագրել դրանից:




Zar, in4qan lusavor mard a Arton!!! 4ei patkeracnum
Վայ: Նրա մասին կարդա իմ Հասարակություն բաժնում: Եվ ամենակարևորը` լսիիիի նրա երաժշտությունը….
Zaaaaaaaaaaaaaaar…., apres, apres u 10000000 angam apres… skzbıc mınchev verj pshkaghvats kardacı…, huzvecı…, en ınch Arton asum a, en ınch aprel a… enqan lav em hasknaum ıran…, shat lav em haskanum… Eranı ga mı or, vor ashxarhı bolor hayern apren Haysatanum, da ım amenamets erazankn a…
Հա Ան, ջան, Արտոն եկել է, դու գնացել էս Թուրքիա…բա ով հասկանա? Դե մի օր բոլոր երազանքներն էլ իրականանում են:
Zar jan, es shat shutov het em galu, ım gnalu patjarnere, gıtes, zut andznakan en exel…:)
Arxain karanq Artoin el dsaenq Sharli koxqin vorpes mec hay!!!
lsum em sirum em u xonarhvum em qo arjev Arto jan)))