Ինչպես լուսաբանել հաշմանդամության խնդիրը

Posted: 30/10/2010 in Լրագրողների համար

Սայլակին նստած մարդու հետ հարցազրույց վարելու սխալ օրինակ:

• Հաշմանդամության խնդրի լուսաբանման ժամանակ հարցազրույց վերցրեք հաշմանդամություն ունեցող մարդուց: Առաջին դեմքով  խոսքը հետաքրքիր և կենդանի կդարձնի Ձեր լուսաբանումը և մտորելու առիթ կտա լսարանի: Ցանկալի է, որ նյութն ունենա  հերոս:

• Ցույց տվեք հաշմանդամ մարդկանց դրական օրինակներ գործունեության տարբեր ոլորտներում: Հաշմանդամություն ունեցող մարդիկ կարող են շատ բանի հասնել, այլ ոչ միայն պասիվ հետևել իրենց շուրջը կատարվող իրադարձություններին: Նրանք տարբերվում են իրենց մտավոր կարողություններով, անձնային հատկանիշներով և հետաքրքրություններով նույն չափով, ինչ ոչ հաշմանդամ մարդիկ:

• Մի խուսափեք ցուցադրելուց, բայց և անհարկի մի կենտրոնացեք մարդու ֆիզիկական խնդրի վրա:

• Փորձեք խուսափել խղճահարություն առաջացնող ողբերական երանգներից, ինչպես նաև անտեղի պաթոսից:

• Մի խուսափեք հարցեր տալ հաշմանդամություն ունեցող մարդկանց: Նրանց մեծ մասը հակված է պատասխանել հարցերի և գնահատում է ազնվությունը:

• Երբ  պատշաճ է, հումորով հաղորդեք Ձեր ասելիքը: Հումորը հնարավորություն է տալիս հաղորդել լուրջ և երկար ասելիքը, չձանձրացնելով լսողներին:

Ցանկալի է, որ լրագրողը և հարցազրույց տվողը հավասար դիրքերում գտնվեն, տեսախցիկը` ևս:

• Հաղորդեք պրակտիկ տեղեկություններ, որոնք առօրյա կյանքում օգտակար կլինեն հաշմանդամ մարդկանց հետ հանդիպելիս և շփվելիս:

• Ներկայացրեք հաշմանդամ մարդկանց կարողությունները, թե ինչ օգուտ կարող են բերել հասարակությանը: Հրաժարվեք կարծրատիպից, որ նրանք միայն խնամքի կարիք ունեն և չեն կարող օգտակար լինել: Որքան շատ երևա, որ մարդը հասել է ինչ-որ բանի, այնքան քիչ նշանակություն կտրվի նրա հաշմանդամությանը կամ ուրիշներից տարբերվելուն:

• Հաշմանդամություն ունեցող մարդկանց ներկայացրեք որպես հասարակության լիարժեք անդամներ, այլ ոչ թե պասիվ, ոչ ինքնուրույն դիտորդներ: Կրթություն, մասնագիտություն ստանալու հավասար հնարավորությունների, համապատասխան տեխնիկական պայմանների և սոցիալական ծառայությունների  առկայության դեպքում հաշմանդամ մարդիկ կարող են մեծ օգուտ բերել իրենց ընտանիքներին և հասարակությանը:

• Երեխաներին պատմեք հաշմանդամություն ունեցող մարդկանց մասին: Երեխաները պետք է տեսնեն դրական օրինակներ:

• Անդրադարձեք շրջակա միջավայրի բարելավման թեմային: Որքան քիչ լինեն խոչընդոտները հաշմանդամ մարդկանց համար, այնքան լավ կլինի բոլորիս: Մատչելի միջավայրը իրականում հարմար է բոլորին:

• Անդրադարձեք Հայաստանի օրենդրությանը և համեմատություն անցկացրեք 2006թ-ի դեկտեմբերին ՄԱԿ-Ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված և 2010թ-ի հոկտեմբերի 22-ին ՀՀ կողմից պաշտոնապես վավերացված Հաշմանդամ անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի հետ:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Connecting to %s