Երեկ, երբ ուսանողների միջազգային օրվա մասին լսեցի, միանգամից հիշեցի կուրսեցիներիս:

Ես շատ հաջողակ էի, որովհետև մանկապարտեզի ընկերներ և դասընկերներ չունենալուց հետո միանգամից ամենալավ համակուրսեցիներն ինձ բաժին ընկան:

Գրիգորյան Լուսոյին և Ապետնակյան Հասմիկին դեռ ընդունելության քննություններից եմ հիշում, Մանեն առաջինն էր, որ մարդաշատ աստիճաններին ինձ դիպչելով ներողություն խնդրեց: Մերիին ու Տաթևին միշտ որպես  ամենաթիթիզների և լավ սովորողների եմ հիշում (Էրեխեք, հո չե՞մ չափազանցնում), Սոնային ինչ հիշում եմ, մտերիմ էինք… Ասպես կարող եմ երկար շարունակել. բոլորին հիշում ու կարոտում եմ:

Կուրսեցիներիս շնորհիվ իմ ուսանողական տարիները կայացան: Գուցե իրենք չեն էլ պատկերացնում, թե որքան ներդրում են ունեցել դրանում, որովհետև փոքր բան են համարել իմ փոխարեն դասախոսություններ պատճենելը, գրադարանից գրքեր վերցնելը, դասախոսների հետ բանակցություններ վարելը և ինձ համար լսարաններն առաջին հարկ տեղափոխելը, անհրաժեշտության դեպքում ինձ դիմավորելն ու ճանապարհելը համալսարանից…

Բայց դա մանրուք չէ: Եվ հիմա, երբ ասում են ուսանող, ես լավագույն օրինակը նրանց եմ պատկերացնում` իմ ուսանող ընկերներին` ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 2002-ի իմ կուրսեցիներին:

Դուք ամենալավն էք աշխարհում… Ես ձեզ սիրում եմ, գեղեցկուհիներ:

This slideshow requires JavaScript.

Comments
  1. Ռուզան says:

    hamadzayn em Zar jan, shat lavn er kurst, esel em sirum iranc :)

  2. Ani Ghazaryan says:

    mer kursn iroq vor shat lavn er.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Connecting to %s