Վարդիկի, սեքսով երբեք չզբաղված նրա հարևանների և մեր ԶԼՄ-ների մասին…

Posted: 16/01/2012 in Լրագրողների համար
Tags: , , ,

Երկու օր առաջ մեր լրատվամիջոցները հոգեկան խանգարում ունեցող մի կնոջ էին գտել, ու պատմում էին նրա վարքագծի, վարած կենցաղի մասին: Նյութն ավելի ադեցիկ սարքելու համար լրագրողը սթենդափ էր արել հերոսուհու շքամուտքում, որը նա քաղաքային զուգարանի է վերածել, հարցազրույցներ վերցրել հարևաններից, ովքեր հավաքվել և խմբով բողոքում էին նրանից, պատմում նրա արկածների մասին, օրինակ, թե ինչպես են գիշերը «գիժ» կնոջ տնից մերկ տղամարդկանց դուրս հանում և այլն: Եվ դա պատմում էին այնպես, ասես, իրենք երբեք սեքսով չեն զբաղվել:

Դե, իհարկե, իրենցն ուրիշ է. իրենք կարողանում են կառավարել իրենց վարքը, իրենք հոգեկան խանգարում չունեն, խոցելի չեն, բակի երեխաներն իրենց չեն ծաղրում, կանայք բոլոր անհավանական մեղքերի մեջ չեն մեղադրում և ոչ մի լրատվամիջոցի էլ հետաքրքիր չեն: Բայց ահա անհավասարակշիռ հարևանուհու ինտիմ կյանքի մանրամասները սենսացիա փնտրող լրագրողի նյութի գուցեև ամենահետաքրքիր մասն է, և թքած, որ կինը երկու անչափահաս երեխա ունի մանկատանը, որտեղ գուցե հեռուստացույց է միացրած:

Նրանց, ովքեր գիտեն, ուզում եմ հիշեցնել, որ ուրաքանչյուր հասարակությունում ապրում են մարդիկ, ովքեր առավել խոցելի են և հասարակություն  ներառվելու, արժանապատիվ և լիարժեք կյանքով ապրելու համար լրացուցիչ աջակցության կարիք ունեն, ինչպես օրինակ` երեխաները, տարեց մարդիկ, բռնադատվածները, մտավոր կամ ֆիզիկական հաշմանդամություն ունեցող մարդիկ, փախստականները, թմրադեղերից կախվածություն կամ այլ հիվանդություններ ունեցող անձինք և այլն:

Վերը նշված պատմությունը մի քանի լրատվամիջոց ձեռքից ձեռք փոխանցելուց, հոգեկան հիվանդություն ունեցող մարդուն որպես «պատուհաս գիժ» ներկայացնելուց, հասարակության կարծրատիպերն էլ ավելի խորացնելուց հետո նրանցից մեկն այնուամենայնիվ մի պահ անդրադարձավ բուն խնդրին, որն այլևս որևէ մեկին չի էլ հետաքրքրում:

Մի պարզ պատճառով` անդրադարձի նպատակը ի սկզբանե դա չէր, այլապես գոնե նյութի նշագրերում` թեգերում չէին առանձնացվի «գիժ», «հոգեկան խանգարում» արտահայտությունները, կամ տեքստը չէր ուղեկցվի ներկած դեմքով ծաղրածուի լուսանկարով, և ռեպորտաժի հեռարձակումից հետո մեկնաբանի դեմքին ծամածռված ժպիտ չէր հայտնվի:

Comments
  1. Վահե says:

    հռետորական հարց՝ լրատվամիջոցները ավելի շատ կարծրատիպեր ստեղծում են, թե դրանք կրում ու տարածում են: Շատ հետաքրքիր բան ես գրել, Զառա: Ես էլ որ մի փոքր ավելի կոմպետենտ լինեի կգրեի համացանցային լրատվության պատկերների ու դրանցով ստեղծվող ու ամրապնդվող կարծրատիպերի մասին:

  2. Զառա says:

    Վահե ջան, համացանցային լրատվության բացերն ու անթույլատրելի սխալները նկատելու համար առանձնապես կոմպիտենտություն պետք չէ, դրա համար բավական է պարզապես բարեխիղճ ու անկեղծ մարդ լինել:
    Շնորհակալ եմ:

  3. Byurakn says:

    Սարսափ: Չեմ հասկանում` լրագրողներին էթիկան չե՞ն սովորեցնում: Մենք սաղ կյանքներս պայքարում ենք, որ հոգեկան հիվանդներին չպիտակավորեն, իսկ սենց լրագրողները ձեռքի մի թեթև շարժումով բոլոր պիտակներն իրենց տեղն են վերադրաձնում:

  4. Զառա says:

    Մեզ ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետում դասավանդում էին էթիկա, բայց այսօր ԶԼՄ-ները շոուբիզնեսի նման մի բան են դարձել` ով չի ալարում գոնե օնլայն լրատվամիջոց է ստեղծում: Էլ չեմ խոսում նյութեր գրողների մասին: Հետո էլ ուզում են, որ լրատվամիջոցներին և լրագրողներին լուրջ վերաբերվեն:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Connecting to %s