Զարուհի-Zara

Արդեն մեկ տարի է, ինչ վարում եմ իմ անձնական բլոգը: Դժվարը սկսելն էր: Հետո մարդիկ սկսում են կարդալ քեզ, մեկ-մեկ սպասել, երբեմն էլ կարծիքներ թողնել: Բայց ինձ համար ամենակարևորը գրելն էր, որի համար էլ ստեղծել էի բլոգս: Ստացվեց:

Բլոգ ունենալը վտանգավոր է, որովհետև երկու տող չգրած ուզում ես միանգամից հրապարակել, «ճպցնել» բլոգում: Չնայած մեկ-մեկ վերադառնում եմ գրածներիս ու սկսում խմբագրել…

Ես գրող չեմ (լրագրող եմ), բայց սիրում եմ գրել: Նոր բաներ չեմ ասում, ամենակարևորն ինձ համար երաժշտությունն է, որ պետք է լսեմ իմ տողերում, մեկ էլ սրտիս զարկը…

18.12.2010


Իմ հարցազրույցը 1լուր.am-ին:

Comments
  1. Hayk says:

    Բարև Զառա ջան: Հետաքրքիր գործ ես սկսել, քեզ հաջողություններ, ինչպես Բլանշ-ն էր ինձ գրել` “անփորձանք” ամենակարևորը :)
    Հարցեր… ճիշտն ասած կարդացի քո ռեզյումեն ու ինձ հետաքրքրեց Երիտասարդ Առաջնորդների Դպրոցը: Ուզում եմ եկող տարի դիմել այնտեղ սովորելու համար: Ինչ խորհուրդ կտաս? Իսկապես արժե ժամանակ ծախսել այնտեղ սովորելու վրա? Լուրջ պրակտիկ գիտելիքներ ու հմտություններ տալիս են?

  2. Zaruhi Batoyan says:

    Շնորհակալություն Հայկ ջան, իմ սիրած անունն ունես:
    ԵԱԴ մասին կարող եմ ասել, որ ամեն ինչ կախված է քեզանից, ինչպես միշտ: Ինձ ամենաշատն այնտեղ հետաքրքրում են մարդիկ. երկրի լավագույն երիտասարդներին կարող ես հանդիպել, ու սովորես այն ամենն ինչ հնարավոր է: Սոցիալական կապիտալ կունենաս ու շատ այլ հնարավորություններ: Գիտելիքներ ստանալ միշտ էլ կորղ ես: Ինձ դուր է գալիս:

  3. Վարդան says:

    Ողջույն Զառա/Զարուհի ջան…
    Շատ լավ բլոգ ա, երեկ եմ հայտնաբերել :)
    Բլոգը իմ տեսանելիության դաշտում եմ պահելու, կարծում եմ հետաքրքիր նյութեր միշտ կլինեն…

  4. Zaruhi Batoyan says:

    Շնորհակալություն, Վարդան ջան: Ես էլ կաշխատեմ, որ հետաքրքիր լինի:

  5. Հայ Երիտասարդ says:

    Zaran poqrik Hrashqa !!!

  6. Date of birth: 29 September, 1979
    Աչքիս թվային սխալ կա, պետք է լինի 1989 թվական

  7. Zaruhi Batoyan says:

    Հովհաննես Գալաջյան, ինչո՞ւ եք կարծում, որ թվային սխալ կա իմ կենսագրականում, ավելի փո՞քր եմ երևում, թե՞ գրածներս են ըստ Ձեզ ավելի մանկական:

  8. Զարուհի, մի՞թե այդքան շտապում եք լինել 30 տարեկան: Անհամեմատ երիտասարդ եք երևում: Համ էլ գրածները տարիքի հետ կապ չունեն. կարող է նաև 20 տարեկանը հասուն բաներ գրել, իսկ 50 տարեկանը` տհասություններ:

  9. Շնորհակալություն, բայց չեմ կարծում, որ 30-ը մեծ է: Ես ընդհանրապես տարիքին կարևորություն չեմ տալիս:

  10. Տիգրան Ապեր says:

    Դու մի փոքրիկ մոլորակ ես.

  11. Apres Tigran Aper… du el im molorakn es…)))

  12. Տիգրան Ապեր says:

    Լավ բան ես մտածել, դուրս շատ եկավ. նույնիսկ մտերիմներիս եմ ասել. Հնարավոր է հյուրեր ունենաս_ եթե դեմ չես, գրելու առիթ կլինի (ժպիտ).

  13. Իհարկե դեմ չեմ.. ուրախ կլինեմ բոլորին:

  14. Sarkis Botoyan says:

    Barev Zaruhi
    duk batoyan ek te botoyan

  15. Ինչպես տեսնում եք` Բաթոյան:

  16. Ողջույն սիրելի Զարուհի:Որոշեցի այցելել քո կայքը ու մտա հենց այստեղ:Այս գործում հաջողություններ եմ մաղթում,ու ընդհանրապես:Միշտ այսպիսի հետաքրքիր տեղեկություններով հարուստ եղիր ու շարունակիր սկսաշդ գործը:Հետաքրքիր նյութերը քեզ մոտ անպակաս են:Թող այդպես էլ շարունակվի…

  17. Ruzan Gishyan says:

    Barev Zaruhi jan.Uzum ei mansnakcel cer kazmakerpac <> mrcuytin,bayc Interneti het xndirner kar u nyuts Hetq-um texadrvec mi or ush`21-in.Chgitem,hayts k@nduneq???????????

  18. Ռուզան ջան, եթե նման խնդիր է եղել, ես կզգուշացնեմ հանձնաժողովին, բայց կարծում եմ, որ անպայման պետք է ուղարկեք, քանի որ կորցնելու բան չունեք: Շնորհակալություն արձագանքելու համար:

  19. Բարև սիրելի Զարուհի Ջան:

    Անկեղծ ասած, ոչ թե մի քիչ, այլ, լավ էլ, տեղը-տեղին ալարկոտ ես:
    Ես չեմ հասկանում: Ձեզ իսկապես դուր է գալիս անիմաստ պարապությամբ, ձեզ Տրված Աստվածային Տաղանդը մսխելը:
    Երիտասարդ Առաջնորդների դպրոց է ավարտել: Ով լիներ-դիմանար: Եվ ինչի համար:
    Իսկ երիտասարդությանը ով է առաջնորդելու:
    Լևոնը?, Սերժը?, Ռոբը?
    Նրանք չափից ավելի ծեր են ու հարուստ:
    Տեր կանգնեք այս հրաշալի եկող սերունդներին:
    Ամեն մեկը քաշվել է իր անկյունն ու կյանքից նեղացած փիլիսոփայում է, փոխանակ սեփական տաղանդով ու գրչով կրթելու, առաջնորդելու:
    Վաղը մեր սերունդն էլ որ հեռացավ, լրիվ վարդա-երկնագույն ազգ ենք ունենալու: Մտածիր:

    Հաջող-Մաջող:

  20. Վարդան ջան, ես կփորձեմ կարճ պատասխանել: Կարծում եմ, որ ամեն մեկն իր տեղում պետք է լինի: Ես այնքան առաջնորդ եմ, որքան եմ, ու այնքան եմ անում, որքան կարողանում եմ:
    Ես հավատում եմ ինձ ու ընկրնրիս… ու մենք այնքան էլ պասիվ ու ալարկոտ չենք, որքան կարծում եք:

  21. Սիրելի Զարուհի:

    Այ սա ուրիշ բան: Գրելու մեծագույն տաղանդը կայանում է նրանում, որ կարողանում ես հնարավոր սեղմ ծավալի մեջ, անհնար քանակությամբ զգացմումունքներ տեղավորես:
    Քո պատասխանը հասարակ պատասխան չէր: Դա ուղղակի փոթորիկ էր: Որքան կիրք, որքան կամք և որքան վիրավորված արժանապատվություն:
    Եվ այս ամենի խորքից երևում է իսկական Առաջնորդի նուրբ թաքնված իրական դեմքը:
    Հրաշալի է: Ասենք ես երբեք էլ չեմ սխալվել մարդկանց ընտրության հարցում: Ինձ նմաններին ես 1000 կմ-ից եմ զգում ու ճանաչում:
    Լսիր, որ ընկերներիդ հավատում ես, դա լավ է: Բայց կարծում եմ, որ պետք է էլ ավելի վեհ ու բարձր բանի հավատաս ու դարձնես նպատակ: Իսկ ընկերները, այդ նպատակին հասնելու թիմ են, ընդամենը:
    Իմիջիայլոց, ընկերներդ շատ կվիրավորվեն, երբ տեսնեն, թե այդ բառը ինչպես ես գրել:
    Հենց այդ սխալ գրված բառը հուշեց, թե գրելուց ներսումդ ինչ ցասում ես փորձել զսպել: Այնքան ես շտապել, որ ուղարկելուց առաջ նորից չես նայել տեքստը:
    Աշխատիր ինքնատիրապետման համակարգիդ վրա:
    Ոչ ոք և երբեք իրավունք չունի հասկանալու, թե ինչ է մտածում, և առավելևս ինչ է զգում Առաջնորդը:

    Հա, այդպես էլ չիմացա, ստացար էլեկտրոնային փոտով ուղարկած նամակս:

    Հաջող-Մաջող:

  22. Ես ուղղակի երախտապարտ եմ Ձեր ուշադրության, հոգատարության և ժամանակի համար, խորհուրդների մասին էլ չեմ ասում…
    Առանց կատակի շնորհակալ եմ: Բայց մի մոռացեք, որ խորհուրդներ պետք է տալ այն դեպքում, երբ Ձեզանից խորհուրդ են հարցնում :) : Ի դեպ, ինքներդ Ձեզ լավ էլ գովել եք ինձ գովելիս :)
    Ինչ վերաբերում է սխալներին, հուզմունքին և այլ թուլություններին, ես դրանցից չեմ ամաչում ու համաձայն ՉԵՄ, որ առաջնորդը պետք է ցույց չտա իր զգացմունքները:
    Իմ կարծիքով, մարդը չպետք է վախենա իր անկեղծությունից, հենց դրա մեջ է նրա ուժը:

  23. Նամակները ստացել եմ Վարդան ջան, մեկի կեսը կարդացել եմ, մյուսը դեռ չեմ բացել: Շնորհակալություն:

  24. Բռավո Զարուհի Բաթոյան, բռավո սիրելիս:

    … Ի դեպ, ինքներդ Ձեզ լավ էլ գովել եք ինձ գովելիս …

    Տաղանդավոր մարդկանց ամեն ինչն է տաղանդավոր: Հատկապես հումորը: Որքան հեգնանք ու ինքնավստահություն: Ես նույնիսկ տեսնում եմ այն ինքնագոհ ժպիտը, որը փայլել է քո հոգու խորքում, այս տողերը գրելիս:
    Կներես, որ նվաստս փորձել եմ քեզ հետ համեմատվել:
    Ես համեստ, շատ համեստ մարդ եմ: Ինձ ճանաչող մարդիկ նույնիսկ կարծում են, թե ես աշխարհի ամենահամեստ մարդն եմ: Բայց դա այդպես չէ:
    Ինձնից համեստ երկու մարդու եմ ճանաչել: Մեկը մեր դասարանի Համեստն էր, որին վերջին անգամ տեսել եմ հեռավոր 1984-ին, Վիպուսկնոյի ժամանակ: Բայց ինքը մեղավոր չէր: Ուղղակի իր անունը Համեստ էր:
    Մյուս համեստ մարդը, մեր բակի կատուն է: Ճիշտ է Շան երես ունի, բայց համեստ, շատ համեստ մարդ է:
    Ինչ վերաբերվում է խորհուրդ տալուն, ապա ասեմ…

    Չէ, չեմ ասի, հոգնեցի, շատ հոգնեցի: Գնամ պառկեմ ու քնեմ:
    Չես էլ պատկերացնում, թե որքան եմ սիրում ցերեկները քնել:

    Բարի Ցերեկ:

  25. … Скоро оказалось, что красавица горда и обидчива, и Маленький принц совсем с нею измучился. У нее было четыре шипа, и однажды она сказала ему;
    -Пусть приходят тигры, не боюсь я их когтей !
    -На моей планете тигры не водятся,-возрозил Маленький принц.-И потом, тигры не едят траву.
    -Я не трава,-тихо заметил цветок.
    -Простите меня…
    -Нет, тигры мне не страшны, но я ужасно боюсь сквозняков. у вас нет ширмы ?
    “Растение, а боится сквозняков…очень странно…-подумал Маленький принц.-Какой трудный характер у этого цветка” …

  26. Իմ ամենասիրած գործն է: Ինձ էդ վարդի հետ ես համեմատել Վարդան ջան? Էնքան եմ ժպտացել, չես պատկերացնում: Ես այդքան էլ նրան նման չեմ, բայց շոյվեցի մյուս նման մասի համար: Ես նեղացկոտ չեմ ու չեմ նեղացել, մանավանդ, որ առիթ էլ չունեի: Չգիտեմ ինչից է էդ տպավորությունը ստեղծվել: Բարի օր եմ մաղթում:

  27. Բարև շատ-շատ սիրելի Զարուհի Ջան:

    Վախենամ, թե դու ինձ ճիշտ չես հասկացել:
    Ես ոչ թե քեզ եմ համեմատել Վարդի հետ, այլ, ինձ:
    Նախ Վարդը Տիեզերքով իմ նշանն է, հետո իմ անունը սկսվում է Վարդ-ով, և երորրդը` ես շատ նեղացկոտ ու խռովկան մարդ եմ:
    Իմիջիայլոց: Քո Բլոգի մասին պատմեցի մեր բակի կատվին, էն վոր Շան երես ուներ:
    Ուշադիր լսեց, հետո հորանջեց ու գնաց ընկերների հետ ֆռֆռալու: Քայլելուց երևաց, որ քո Բլոգը հավանել է, թե չէ էս ցրտին ինչի պիտի էդպես դանդաղ, մտածելով քայլեր:
    Գրազ կգամ, որ տասնհինգ րոպեից, Քանաքեռի բոլոր կատուները կխոսեն քո Բլոգի մասին:

    Հաջող-Մաջող:

  28. Փաստորեն էդ կատուն ինձ հետ նույն համայնքում է ապրում: Դե բարևի:

  29. Բարի Լույս գեղեցկուհի Ջան:

    Փաստորեն Զեյթունում ես ապրում: Կպատահի: Ամեն մարդ էլ մի թերություն ունի: Բայց դա ոչինչ:

    Մեր կատուն իրեն մի ուրիշ կարգի լավ զգաց, երբ քո բարևը փոխանցեցի: Ինքնագոհ ձգվեց ու ժպտալով մլավեց: Դա կատվերեն նշանակում է, որ ինքն էլ քեզ է բարևում ու երջանիկ օր նմաղթում: Ես իրենց լեզվից քիչումիչ հասկանում եմ:

    Գիտես, ըստ անգլիական ավանդապատումների, բոլոր կատուները-կախարդված Արքայազներ ու Արքայադուստրեր են: Եվ մի գեղեցիկ օր, երբ կախարդանքը կորցնում է իր ուժը, նրանք վերադառնում են իրենց նախնական տեսքի: Եթե ինձ չես հավատում, ապա կարդա Մերի Պոպինս վիպակը: Հրաշալի գիտես, թե անգլիացիները ինչ ավանդապաշտ ժողովուրդ են:
    Այնպես որ քո Բլոգի մասին խոսում է մեր բակի Արքայազն կատուն և Քանաքեռի ու Զեյթունի ողջ Արքայական էլիտան:

    Հաջող-Մաջող:

  30. :) նման ճանաչմանը ես չեմ դիմանա…

  31. Բարի Լույս Գեղեցկուհի:

    Հենց նոր քո “Արևածաղիկ” ամսաթերթի Բլոգում էի: Ապրես: Շատ Մեծ գործ ես կատարում:
    Եթե հանկարծ ազատ ժամանակ ունենաս, ապա Google-ի որոնման պատուհանում հայերեն տառերով գրիր “Արմենոիդների Էպոսներ” և սեղմիր որոնման կոճակը:
    Հետո կբացվեն սայտերի վերնագրեր: Մտիր հենց վերևից առաջին սայտը: Կարծեմ վերնագիրը պետք է լինի “Հեղինակի մասին…”
    Մաղթում եմ հաճելի ժամանց:

    Հաջող-Մաջող:

    Հ.Գ. Քիչ էր մնում մոռանայի: Մեր Փիսոն քեզ բարևում է:

  32. Ես վաղուց եմ էդ բաժինը կարդացել Վարդան ջան: Շնորհակալություն բարի խոսքերի համար իմ Արևածաղիկի հետ կապված: Ես մենակ չեմ կատարում այդ բարի գործը, դրա համար էլ լավ է ստացվում: Ամենակարևորը` սիրով ենք անում:
    Ամենայն բարիք քեզ:

  33. Լավն ես, Զառա ))

  34. Վայ ապրես Դու:

  35. Anush says:

    Dzer gracner@ kardalov @ntanrapes chei asi,vor alarkot eq. Aynqan gexecik mtqer eq artahaytum dzer blogum, shnorhakalutyun dzez shat.

  36. Ես եմ շնորհակալ Անուշ ջան:
    Ալարկոտությունից է էլի, որ գրում եմ, ոչինչ անելու հավես չեմ ունենում…գրում եմ… :)

  37. ՊարզԷ says:

    Շատ դուրս եկավ քո բլոգը…
    Դեռ ամբողջությամբ չեմ ուսումնասիրել, բայց արդեն սիրահարվեցի:))))

  38. Ուրախ եմ ու շնորհակալ: Հոսով եմ` ուսումնասիրելուց հետո էլ նույն կարծիքին կմնաք:

  39. Markos says:

    Zara jan , barev.

    buybook.am kayqum @ntercarah piti bacvi, tex en gtnelu hetaqrqir hodvazner…

    mer het hamagorzakcoxnerin tramadrum enq BuyBook-um anzkana tvyalnerov ej u bolor hodvazneri tak grvuma anun@ vorpes hexinak+link depi qo anznakan ej@.

    ashxatum enq hetevyal zevov.

    Es qez uxarkum em ruserenov mijin chapi hodvazner, parz lezvov grvaz, du targmanum es hayeren u uxarkum es mailis… + qo cankutyamb karox enq texadrel naev qo hexinakayin hodvazner@ ( blogic kam du kuxarkes mailin..).

    055-888-314 Markos

  40. Alik says:

    Du misht el ankexts es exel, ev amenakarevor@, vor indz` jamanakin shat ban es sovorecrel qo ankextsutyamb, yes hpart u urax em vor chanachel em qez, Blogd shat harazat e indz, u tox vor 100 amyaknerov tarmacvi u serundnerin poxancvi ….

  41. Շատ սիրունա ամեն ինչ…

  42. Զառա says:

    :) Շնորհակալ եմ, Անանուն ջան:

  43. Անունս Տիկոյա, կխնդրեյ facebookum ընկերանալու առաջարկս ընդունես…

  44. Arlen says:

    Բարև Ձեզ Զարուհի, ողջունում եմ Ձեր բլոգը՝ մաղթելով ամենալավն ու բարին և, իհարկե, բազում ձեռքբերումներ հետագա բոլոր ձեռնարկումներում: Ուրախ կլինեմ, եթե Դուք էլ այցելեք իմ անձնական վեբկայք և բնոգ՝ http://arlenshah.wordpress.com/

    Հարգանքով՝
    Առլեն Շահվերդյան

  45. Զառա says:

    Շնորհակալ եմ, անպայման կայցելեմ…Նույն հաջողություններն էլ ձեզ եմ մաղթում, Առլեն ջան;

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Connecting to %s