Երեկ, երբ ուսանողների միջազգային օրվա մասին լսեցի, միանգամից հիշեցի կուրսեցիներիս: Ես շատ հաջողակ էի, որովհետև մանկապարտեզի ընկերներ և դասընկերներ չունենալուց հետո միանգամից ամենալավ համակուրսեցիներն ինձ բաժին ընկան: Գրիգորյան Լուսոյին և Ապետնակյան Հասմիկին դեռ ընդունելության քննություններից եմ հիշում, Մանեն առաջինն էր, որ մարդաշատ աստիճաններին ինձ դիպչելով ներողություն խնդրեց: Մերիին ու Տաթևին միշտ որպես ամենաթիթիզների և լավ [...]
Archive for the ‘Անձնական’ Category
Աշխարհի ամենալավ ուսանողը
Posted: 17/11/2011 in ԱնձնականTags: ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ-2002, ուսանողների միջազգային օր
Վերադարձ Ստամբուլ
Posted: 25/09/2011 in ԱնձնականTags: Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյան, Ստամբուլ, Բալյաններ, Թուրքիա
Մաս 1. Հիշողություններ Անկախության 20-ամյակը Ստամբուլում դիմավորեցի: Պատահաբար ստացվեց, մեկնել էի գործուղման: Բայց խոսքը դրա մասին չէ: Ես հայրենասիրության մասին բարձրաձայն ճառեր ասողներից չեմ, ոչ էլ արտահայտված ազգայնամոլ Ինչ վերաբերվում է թուրքերին և Թուրքիայի հանդեպ իմ վերաբերմուքնին, միակ բանը որ շարունակում եմ կրնել, որ լուսին և աստղ կրող դրոշներ այրելու փոխարեն, անհրաժեշտ է եռագույնը բարձրացնել [...]
Շտապ օգնության հիշողություններ….
Posted: 23/06/2011 in ԱնձնականTags: Մոսկվա, բժշկուհի, շտապ օգնություն, պապա
Շտապ օգնության նոր մեքենաներ ու նոր համակարգ են ներմուծել… Լուրերը նայեցի և միանգամից հիշեցի շտապ օգնությունների հետ կապված իմ պատմությունները: Ամենաթարմը 2009-ին էր, երբ գրասենյակում առաջին ագամ ընկել ու ոտքիս փակ բերկորային կոտրվածք էի ստացել: Զանգեցի իմ բժշիկ, ասաց` շտապ անշարժեցրեք, տախտակ կապեք ու տարեք հիվանդանոց: Բայց շտապ օգնությունը եկավ, բժշկուհին մոտեցավ ու ասեց` ես [...]
Մարդիկ ծնվում և մահանում են ամեն օր… Հուղարկավորությունից միայն սպասումս եմ հիշում. արարողությունն ավարտվի` շարունակեմ ապրել… Իսկ կյանքը նույնը չէ արդեն: Մարդիկ ծնվում և մահանում են ամեն օր երբ հանդիպում կամ հրաժեշտ եմ տալիս նրանց…
Բժիշկս ասում է որ մեջքդ չցավի աթոռին հենվիր հենարան է պետք… Եվ այդ պարզ ճշմարտության համար ես գնացել էի բժիշկի…
Մասուրի և նռան համով ամառն եմ ուզում թթվաշ և ձանձրալի կարմիր ամառը այգու:
Օր, ինչ նման ես ինձ ծանր ես, քամոտ առանց երգի ենք անցնելու այսօր
Ամեն ինչ նորմալ է ես եմ աննորմալ ու քանի որ ես աննորմալ եմ աշխարհում ամեն նորմալ բան ինձ աննորմալ է թվում ամեն ինչ նորմալ է…
Թարսի պես էսօր ուրբաթ է: Նշանակում է` վաղը և մյուս օրը չի լինի փոշիանալ աշխատանքի օրակարգում, չի ստացվի: Սխալ է. նորից սխալ են շարվել օրերը…
Երանի բանաստեղծություն գրել իմանայի… Ճշմարտության մասին կգրեի, որ անցավ է ու ճերմակ, անմեղ ու սպասելի: Հետո հավատարմության մասին` կապույտ ու անհասկանալի: Կգրեի հեռու փախչող երջանկության և դեռ չծնված կարոտի մասին, ում համար արդեն անուն եմ մտածել, կգրեի… Պոկվող տերևներին միայն հանգիստ կթողնեի…



