Մայիսի 5-ին`15:00-ին Սիրահարների այգում կկայանա արձակագիր, էսսեիստ Արամ Պաչյանի «Ցտեսություն, Ծիտ» վեպի շնորհանդեսը: Գիրքը լույս է ընծայել «Անտարես» գրահրատարակչությունը Հայաստանում առաջին գրական գործակալության հետ համագործակցությամբ: «Ինչի մասին է կյանք անունով հայտնությունը. չգիտեմ: Ինչի մասին է տխրությունը, չարությունը, ցավը. չգիտեմ. ինչի մասին է Երկիր մոլորակի տարիքը, կաթով «Ամերիկանոն», կոզինախը, երջանկությունը
Archive for the ‘Հասարակություն’ Category
Ինչի մասին է կյանք անունով հայտնությունը…
Posted: 01/05/2012 in Հասարակություն, Մարդիկ PeopleTags: «Անտարես», Հայաստանում առաջին գրական գործակալություն, Ցտեսություն, Արամ Պաչյան, Ծիտ
Ինչո՞ւ գործը որակով և նպատակային չանել
Posted: 04/03/2012 in Հասարակություն, Լրագրողների համարTags: դպրոց, երևան, թեքահարթակ, հաշմանդամություն ունեցող երեխաներ, Արմնյուզ, մայրաքաղաք, ներառական կրթություն
Ի՞նչ սպասել պաշտոնական թողարկումից, օրաթերթերից, հեռուստատեսային կամ ռադիոհաղորդումներից: Վառ օրինակներից մեկը «Մայրքաղաք» հաղորդաշարն է, որ եթեր է հեռարձակվում «Արմնյուզ» հեռուստաընկերությամբ: Որքան էլ որ այն սուբյեկտիվ է, և դրանից դժվար է որևէ անաչառ և տեղեկություն սպասել, այնուամենայնիվ, շատերն են այն դիտում, չգիտեմ, լավատեսությամբ զինվելու, թե այն պարզ պատճառով, որ Երևանին առնչվող տեղեկության ծարավ ունեն: Եվ ահա [...]
Խորհուրդներ աղջիկներին. սկզբի համար ծանոթացիր նրա օրակարգին, երբ են արթնանում, որ ժամին են վարժանքի գնում և այլն: Այդպիսով քեզ ավելի հեշտ կլինի իմանալ, թե երբ զանգել նրան: Չնայած, ամենաճիշտը միշտ նրանից զանգի սպասելն է. պատրաստ եղիր գիշերը ուշ և առավոտյան շատ վաղ արթնանալուն, ինչ իմանաս, որ ժամին նրան հարմար կլինի կապվել քեզ հետ. լավ կլինի [...]
500 դրամով գնված հավատ
Posted: 25/11/2011 in ՀասարակությունTags: «Ջուր տուր, Համահայկական հիմնադրամ, Հայաստան, կյանք պարգևիր» հեռուստամարաթոն, Արցախ
Երեկ կայացավ Համահայկական հիմնադրամի կազմակերպած «Ջուր տուր, կյանք պարգևիր» հեռուստամարաթոնը: Ես չհետևեցի դրան, նախ` վատառողջ էի և հետո, որտեղ պաթետիզմ ու հայրենասիրության մասին խոսքեր, այնտեղ ես նահանջում եմ: Ոչ մեկի համար նորություն չէ, որ մարդիկ չեն հավատում հայրենանվեր գործին, ավելին, վիրավորական արտահայտություններ են գրում, աջ ու ձախ հայտարարություններ անում, ինչպես օրինակ «համահայկական մուրացկանություն» և այլն… Գուցե [...]
մաս 2. Քաղաք Դպրոցում մեզ սովորեցնում էին, որ Երևանն աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկն է, հետո, երբ մեծացա, և ինձ արդեն բավականին «հասուն չափահաս» էի համարում, մտածում է` տո լավ է, էս ինչ խաբել են խաբում մեզ դպրոցում, ինչ ասես գլուխներս լցնում են, երևի չեն տեսել աշխարհի քաղաքները: Եվ նորից Ստամբուլում ենք… Նավով շրջագայում ենք Բոսֆորի նեղուցով, [...]
Պետությունը մենք ենք, կատակերգության դերակատարները ևս
Posted: 05/07/2011 in ՀասարակությունTags: հուլիսի 5, մարդու իրավունք, պետություն, սահմանադրություն
Սահմանդարությա օրը ավելի ուրախ տոնելու համար փորձեցի մեջբերել այն հոդվածները, որոնք ծիծաղ կամ գոնե ժպիտ են առաջացնում, երբ դրանք դիտարկում ենք մեր իրականության մեջ: Այդ տեսանկկյունից չէր բացառվում, որ ողջ ՀՀ սահմանադրությունը պետք է արտատպեի, բայց ընտրեցի միայն «ամենազավեշտալիները»: Դրանք կարճ են, կարդացեք, և թող ժամանակի հետ մեջբերումներս կորցնեն իրենց զավեշտը և իրականություն դառնան: Չմոռանանք, [...]
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցը շատերիս համար այսօր ոչ միայն շփվելու, այլ նաև ավելի շատ տեղեկություններ ստանալու և տարածելու միջոց է, աշխատանքային կամ այլ նպատակների հասնելու արագ ճանապարհ: Իսկ գիտե՞ք, որ «Ֆեյսբուք»-ից օգտվում են նաև երեխաներ: Եվ դա նորմալ է, որովհետև ՀՀ-ում երեխա է համարվում մինչև 18 տարեկան անձը, իսկ գոնե 14-15 տարեկանին դժվար է պատկերացնել առանց [...]
Հատուկ օր, հատուկ մարդկանց համար…
Posted: 16/05/2011 in ՀասարակությունTags: Սերգեյ Փարաջանովի թանգարան, թանգարանային գիշեր, Երևանի պատմության թանգարան
Ճիշտն ասած, չհասկացա, թե ինչու է ողջ աշխարհի համար թանգարանային գիշերը մայիսի 18-ին, մեզ համար` 14-ին, բայց դա կարևոր չէ. գուցե քիչ եմ լուրերին հետևում: Այսօր ընկերներիցս մեկի պատմած զավեշտալի դեպքերն ինձ ստիպեցին գրել այս նոթը: Եվ այսպես, երբ ընկերներով ուրախ զվարթ կամաց-կամաց բարձրանում են Երևանի պատմության թանգարանի բոլոր հարկերով
Հանուն խի՞
Posted: 23/04/2011 in ՀասարակությունTags: Հայոց մեծ եղեռն, Շուշի, եվրատեսիլ, Ապրիլի 24, մանկապարտեզ, քույրս
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ապրիլի 24-ից մի շաբաթ շուտ ընկերներս լուսանկարներ են դնում, որոնց վրա անգլերենով գրված է` «Armenian Genocide» և օրը 10 անգամ նամակով դիմում` եկեք համախմբվենք, փոխենք մեր գլխավոր նկարը: Ներողություն, բայց այդ նամակներից մեկից մեջբերում պետք է անեմ. «Հասկանում եմ, որ ձեր սրտերը հեչ էլ սև չեն, որ ամսի 24-ին կհայհոյեք թուրքերի մերը [...]
Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել գայլերին վերացնելու մասին: Չգիտեմ ում ինչպես, բայց ինձ այս որոշման պատճառները չեն հետաքրքրում: Անմարդկային, բնությանն անհավատարիմ և հակառակ այս քայլը հանցագործություն է, և վերջ: 21-րդ դարում, հաստատ շատ միջոցներ կան գյուղացուն և նրա տնտեսությունը փրկելու համար, եթե իհարկե, մեր երկրում գյուղացու մասին մտածող ընդհանրապես կա: Ես մեկ այլ բանի հետ [...]



