Մայիսի 5-ին`15:00-ին Սիրահարների այգում կկայանա արձակագիր, էսսեիստ Արամ Պաչյանի «Ցտեսություն, Ծիտ» վեպի շնորհանդեսը: Գիրքը լույս է ընծայել «Անտարես» գրահրատարակչությունը Հայաստանում առաջին գրական գործակալության հետ համագործակցությամբ: «Ինչի մասին է կյանք անունով հայտնությունը. չգիտեմ: Ինչի մասին է տխրությունը, չարությունը, ցավը. չգիտեմ. ինչի մասին է Երկիր մոլորակի տարիքը, կաթով «Ամերիկանոն», կոզինախը, երջանկությունը
Archive for the ‘Մարդիկ People’ Category
Ինչի մասին է կյանք անունով հայտնությունը…
Posted: 01/05/2012 in Հասարակություն, Մարդիկ PeopleTags: «Անտարես», Հայաստանում առաջին գրական գործակալություն, Ցտեսություն, Արամ Պաչյան, Ծիտ
Մաս 3. Դինքի քաղաքը Եթե հիշում եք, Ստամբուլ կատած իմ վերջին այցից հետո նյութերի շարք պատրաստեցի: Անցած տարի սեպտեմբերին էր, երբ հարցազրույց վերցրեցի նաև ինձ մտերիմ մի մարդուց, ով հինգ տարի առաջ ամուսնանալով պոլսահայի հետ, մեկնել է Ստամբուլ և այժմ ընտանիքով բնակվում է Թուրքիայում: Չգիտես ինչու հարցազրույցը չէի հրապարակում: Այսօր հասկացա, որ հունվարի 19-ին էի [...]
Վերադարձրի ընթերցողիս…
Posted: 15/06/2011 in Մարդիկ PeopleTags: «Սալաթ կրակոցներով», «Կարմիր աֆիշ», Մարինե Պետրոսյան
Գնացքի պատուհանից երևում են դաշտեր գյուղեր հեռու տներ կովեր ու ոչ մի մարդ բայց մարդիկ կան իհարկե մարդիկ միշտ կան եթե անգամ գնացքը ծայրից ծայր դատարկ ա բայց ինչ օգուտ երբ որ ժամանակ չկա երբեք ժամանակ չկա ամեն ինչ նորից սկսելու եթե անգամ ժամանակ լիներ գնացքը չի կանգնի ուզում ես գոռա գնացքը չի կանգնի կանգառից [...]
«Իսկ Դավիթին մեքենան ա սպանել՝ Երևանում…» «Հա, Դիանան բալկոնից վթարը տեսել ա, բայց չի իմացել, որ Դավիթին են խփել, ամբողջ գիշեր սպասել ա, լուսադեմին նոր իմացել, որ Դավիթն էլ չկա»: *** – Արթնացե՞լ ես: Շնորհավո՜ր Սուրբ Ծնուուունդ: – Շնորհավոր: – Ո՞ւր ա էն երգը, ասա միացնեմ: – Ո՞րը
Ես, Էլվիս Պրեսլին ու Բլանշը…
Posted: 04/10/2010 in Մարդիկ PeopleTags: ականջօղեր, խմբագիր, Բլանշ, Ես, Էլվիս Պրեսլի, սեպտեմբեր
Դժվար է խմբագրվելը: Ավելորդ կամ էլ կրկնվող բառերի պես ջնջվելը… Դժվար է դա հասկանալ, երբ դու սովորաբար խմբագրում ես: Այսօր էլ եմ ականջօղեր նվեր ստացել. հիշո՞ւմ եք, մի անգամ էլ եմ գրել նման նվերի ու ընկեր Էդգարի մասին: Իրականում ճշմարտությունն այդքան էլ կարևոր չէ, կարևրը զգացողություններ են, որոնք… վայ, վերջերս էի կարդացել դրա մասին`
- Ի՞նչ դեղին քարտ էիր ցույց տալիս: Ինչո՞ւ: – Ինչ հետաքրքրասեր ես, աղջի: – Ասա՛: – Յա՜աա, ուզում ես քեզ էլ կարմիր ցույց տա՞մ: – Հլը փորձի: – Թե չէ ի՞նչ
Ամենալավը աշխարհում…
Posted: 13/06/2010 in Մարդիկ PeopleTags: Հալեպ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, Մովսես Սարգիս, Ուրֆա, Ջարաբլուս, եկեղեցի, հայերեն, Եռաբլուր
Ութսուներկուամյա Մովսես Սարգիսը Հայաստանի քաղաքացի դառնալու մասին երազում է հինգ տարեկանից, և 2010 թվականի հունիսի 11-ը նրա կյանքի ամենաերջանիկ օրերից մեկը դարձավ: Չնայած առողջության հետ կապված խնդիրներին, նա Հալեպից Երևան էր ժամանել էր հատուկ անձնագիրը ստանալու համար: Հայաստանի քաղաքացիություն ձեռք բերելու գործընթացի միջով Մովսես պապն ինքնուրույն է անցել. Անհրաժեշտ փաստաթղթերը հավաքելուց մինչև դեսպանատուն մտնելն ամեն [...]
- Այս աշխարհում հազար ու մի բան կա, հանուն ինչի արժե ապրել… Միայն թե հիմա մեկը հիշեմ. – Եթե ուզում ես թեթև տանել կորուստդ, պետք չէ հիշել, թե ինչ ունեիր
Եկ իրար հետ խոսենք, բայց ոչ շների պես
Posted: 24/04/2010 in Մարդիկ PeopleTags: Armenian Navvy Band, «Նոր ծիրան», Արտո Թունջբոյաջյան, Գալաթարիա, Թուրքիա
«Այն, ինչ իմ մշակույթը տալիս է ինձ, նաև մարդկության համար է, այնքան ժամանակ, քանի մարդիկ չեն ժխտում` որտեղից է այն ծագում». Արտո Թունջբոյաջյան «Ես պարզ եմ ջրի պես և խորը` ջրի պես: Երբ ես պատկերացնում էի Հայկական Նավատորմի Նվագախումբը, ես փնտրում էի այնպիսի մարդկանց, որոնք կընդունեին միմյանց առանց որևէ սահմանների: Հիմքդ մաքուր պիտի լինի, որպեսզի [...]
Լիլոյին Մեր միջև չորս ամսվա տարբերություն է: Երեսուն տարի առաջ ես չորս ամսական էի, երբ նա ծնվեց: Երբ ուզում էինք մեծերը մեր մանկության մասին մի բան հիշեն, խնդրում էինք, որ իմ խեղդվելու պատմությունը պատմեն: Ավելի ճիշտ պատմությունն այն մասին, թե



