Posts Tagged ‘ամառ’

Մասուրի և նռան համով ամառն եմ ուզում թթվաշ և ձանձրալի կարմիր ամառը այգու:

Ամառը գա` մեր տնից ծովին նայող պատուհան բացեմ քեզ համար… ծառերին հեքիաթներ կապեմ ծղրիդներին ներս կանչեմ թող ամառը գա` քեզ գրկեմ տան դուռը բաց… 18.02.2011

**

Posted: 12/08/2010 in Ստեղծագործական
Tags:

Ինձ ինձանից աքսորել եմ: Չեմ հիշում քեզ: Գիշերները տաք են առաջվա պես: Հին ամառ է: Ե՞րբ եմ ճամփան մոռանալու… 04.07.10

Կիսալուսինը մնաց մեջքիդ ետևում… Դու քայլում էիր սարերն ի վեր, լեռներն ի վեր, արահետներով, կանաչ կածաններով… Արդեն ամառ էր:

Մի օր արի, թեկուզ վաղը… Եվ լռությունը կփշրվի: Բոլոր երջանիկ պատմությունները կկրկնվեն ու եթե ընդհատվեն էլ, ապա միայն սովորության համաձայն`

Այսօր հաղթանակի օրն էր: Ես պարտվեցի, նորից… Կարմիր կոշիկներ գնեցի: Դրանք մի քիչ սեղմում են, ճիշտ այնպես, ինչպես պարտությունները… Կոշիկներս շուտով կլայնանան, ու ես