Posts Tagged ‘աշուն’

Տերևը տերևի վրա, քամին` նրանց մեջ, ամպը ամպի վրա, քամին` նրանց մեջ… Աշունը կապեմ աթոռիս ոտքին` ամպը ամպին մնա, տերևը` տերևին:

Թե թռչունների ձայնը չլիներ, կկարծեի աշուն է… Բալենու ծաղիկները թե չբացվեին, կմտածեի աշուն է… Ե՞րբ է գարունն այսպես ծերացել…

Տխուր ու մոխրագույն գարուն աչքն աշնան տեսքին նախանձ գարուն

Աշունը լցվեց սիրտս… Պատուհանը փակելու համար ուշ էր: Գուցե ճնճղուկներ փրկվեին…

***

Posted: 24/07/2010 in Անձնական
Tags: , ,

Հիմա գիտեմ` դու այստեղ կլինես, երբ աշունը գա: Երբ ձմեռն էլ գա, դարձյալ կլինես: Ու թող