Posts Tagged ‘առավոտ’

Արևը նստել է պատուհանիս աչքին: Տարին կորցրել է եղանակն իմ սենյակում… Քո անխուսափելի երջանկությունն իմ սպասված առավոտն է` կարմիր, անեղանակ սենյակում:

Դռներ` դռների մեջ, երգեր` երգերի մեջ… Կյանքի հոտը աշխարհն է բռնել. նա սովորել է առանց «բարի գիշեր»-ի քնել: Վարդեր վարդերի մեջ ու երգեր երգերից…

Փոստատարը մահացել է, և այսօր չեմ վազում փոստարկղը բացելու: Առավոտս խաղաղ է նրա հոգու նման: Ով գիտի, իր կյանքի ընթացքում քանի նամակ է հասցրել տիրոջը` հասցեատիրոջը: Եվ հիմա, երբ այլևս չկա, ես