Գնամ նստեմ արևի տակ գարունն իմ քաղաքում այնքան կարճ է գուցե սա մարտի ամենաարևն է նստեմ արևի տակ այսօր Չարենցի ծննդյան օրն է գնամ գուցե սա մարտի վերջին արևն է…
Posts Tagged ‘արև’
Աղջիկ թե ունենամ, անունը կդնեմ Ծովինար, որ կարճ ասեն Ծով, որ կարոտ չլինի ծովերի, ազատության, արևի… որ հենց ինքը լինի Ծովը:
Կարմիր սենյակ
Posted: 20/11/2010 in ԱնձնականTags: անխուսափելի երջանկություն, առավոտ, արև, կարմիր սենյակ
Արևը նստել է պատուհանիս աչքին: Տարին կորցրել է եղանակն իմ սենյակում… Քո անխուսափելի երջանկությունն իմ սպասված առավոտն է` կարմիր, անեղանակ սենյակում:
Աչքերում ասեղներ ու թղթի տոպրակներ սրտում… Շոգին փշաքաղվել միայն ես գիտեմ: Քեզ կարգին բանաններ ու գրքեր կտամ, քեզ էլ` ծխախոտ ու սուրճ… Եվ ով ավելի երջանիկ կլինի
Կորսված մայրամուտներ
Posted: 09/06/2010 in ՍտեղծագործականTags: արև, դառնահամ, կորսված մայրամուտներ, համբույր, Ծխելը
Նոր համբույրը կմաքրեր հինը, միայն թե լիներ… Ու բոլոր կորսված մայրամուտները կվերադառնային նորի հետ, միայն թե արևը որոշեր մեկ անգամ էլ մայրանալ: Ծխելը վնաս է առողջությանը, միայն ոչ դառնահամը…
Կարոտեցի, կարոտեցի, մի ամբողջ արտ կարոտ ցանեցի… Արևն էլ հակառակի նման լավն էր. բերքին բան չեղավ… Կարոտիս արտը հնձող չկա…
Ես մի փոքր էլ կսպասեմ… Քանի դեռ Արևն ամբողջությամբ չի թաքնվել, մի փոքր էլ կնստեմ այս քարին: Այստեղ արևը բաց դեղին է, ինչպես մեր հեռավո~ր, հեռավո~ր գյուղում… Նա ջերմության գրեթե ոչ մի նշույլ ցույց չէր տալիս և միակ
Ինձ սև հովանոցներ են անհրաժեշտ: Դրանք չափազանց ծանր են ինձ համար, բայց արև է, անձրև է, քամի է… Այս ինչ քամոտ քաղաք է: Սյուները պոկվել են բոլոր, վրանները ծակ են ու անհարմար
Փոստատարը մահացել է, և այսօր չեմ վազում փոստարկղը բացելու: Առավոտս խաղաղ է նրա հոգու նման: Ով գիտի, իր կյանքի ընթացքում քանի նամակ է հասցրել տիրոջը` հասցեատիրոջը: Եվ հիմա, երբ այլևս չկա, ես



