Թե թռչունների ձայնը չլիներ, կկարծեի աշուն է… Բալենու ծաղիկները թե չբացվեին, կմտածեի աշուն է… Ե՞րբ է գարունն այսպես ծերացել…
Posts Tagged ‘գարուն’
Դուրս էի եկել փաթիլներ հավաքելու ցած չիջան գարուն էր արդեն: Միայն կաթիլները մատներս լվացին:
Գարնանային այս լռության մեջ ոչ մի մանուշակ չկա ոչ մի մանուշակագույն…
Տխուր ու մոխրագույն գարուն աչքն աշնան տեսքին նախանձ գարուն
Գնամ նստեմ արևի տակ գարունն իմ քաղաքում այնքան կարճ է գուցե սա մարտի ամենաարևն է նստեմ արևի տակ այսօր Չարենցի ծննդյան օրն է գնամ գուցե սա մարտի վերջին արևն է…
Կաթ, կաթ կաթ ոչ անձրև ոչ արցունք գարուն:
Ժամն արդեն տասնմեկն անց կես է, վերջին գարունը դեռ ժամանակ ունի գալու. մոտավորապես չորս ամիս և մի քանի տաք օր: Սպասելը հեշտ է Սուրբ Ծնունդի տոնին, թեև ժամն արդեն տասնմեկն անց կես է, եվ գարունը դեռ ժամանակ ունի…



