Posts Tagged ‘երգ’

Ես հին ու խորը մի երգ ունեմ չսիրելու մասին, Պահ եմ տվել իմ հիշողությանը, որ թույլ է այնքան: Միայն թե սիրտս երբեմն համը հանում է. հիշողությունը կորցնել չգիտի…

Հեշտ է կյանքը, երբ շորերդ դարսված են կախիչներին և գեղեցիկ, ինչպես Primavera-ն իսպանական երգում: Հեշտ է կյանքը, ինչպես իսպաներենը, և գեղեցիկ` պատից կախված թիթեռների նման

Ես գիտեմ` ոչ մի երգ քեզ չի հիշեցնում իմ մասին… Այնքան վարժ ես. կռիվ կգնաս, յարանին մատաղ կլինես, լուսինն էլ կգողանաս