Եկել եմ, ծո՛վ… Արամն ասում է, որ բուժում ես, որ գիտես ձևերը: Գիտեմ` քեզ չես զարմացնի ոչ լացով, ոչ ծիծաղով ցավը լռություն, լռությունը` ծով է դառնում մի օր: Եկել եմ, ծո՛վ…
Posts Tagged ‘Ծով’
Ամառը գա` մեր տնից ծովին նայող պատուհան բացեմ քեզ համար… ծառերին հեքիաթներ կապեմ ծղրիդներին ներս կանչեմ թող ամառը գա` քեզ գրկեմ տան դուռը բաց… 18.02.2011
Աղջիկ թե ունենամ, անունը կդնեմ Ծովինար, որ կարճ ասեն Ծով, որ կարոտ չլինի ծովերի, ազատության, արևի… որ հենց ինքը լինի Ծովը:
Սև ուղտեր, հեռացող քարավաններ… Ծովերը թողած սև քարավաններ, լուռ քարավաններ` ճամփեքը սիրող… Լողում են, գնում:
Վաղը քեզ ցույց կտամ իմ ականջօղը: Ծովի նման կապույտ ու նավակի նման



