Այս փոքրիկ քաղաքում սեր կար ինձ համար պահված… Հիմա ոսկի է փռել աշունը նրա մազերին: Միայն եղևնիներն են դալար անժամանակ, որ հիշողության պես չեն դեղնում երբեք: Քո քաղաքով անցնելիս ես կանաչն եմ տանում ինձ հետ…
Posts Tagged ‘կանաչ տարածքներ’
Մեր բակի բալենին ու հարևաններս
Posted: 30/03/2010 in ՀասարակությունTags: Սևակի 2, բալենի, ծառահատում, կանաչ տարածքներ, հարևան
Մի շաբաթ է տվայտանքների մեջ եմ: Մեր բակի ծառը կտրել են: Փողոցի վրայի «բուտկա»-ի տերերից մեկը ուզում է մեծացնել իր «վաճառքի սրահը»: Ամենադաժանն այն է, որ գիշերը լսել եմ կացնի հարվածների ձայնը, բայց չէի պատկերացնում, թե դա ինչ կարող է լինել… Հիմա փորձում եմ ինձ ներել. բալենի էր… Մի քանի օր մեր շենքի բնակիչներն առանձին-առանձին



