Այս փոշոտ ու տոթ քաղաքի հետ մի հին ու անհասկանալի կարոտ է կապում բնիկներից չեմ, ոչ էլ պապերս են քայլել այս ձանձրույթի միջով, ե՞րբ և ի՞նչ եմ թողել այս քարերի մեջ…
Posts Tagged ‘կարոտ’
Կարոտս անտեր թողել գնացել էի խմելու: Մի լավ թափառեցինք ձգված լարերի, անծանոթ երգերի ու լապտերների փողոցում: Մտանք աղմկոտ քաղաք, լույսեր վառեցինք տոնածառին, երազեցինք, նորից ներքև իջանք: Կարոտս թողել ո՞ւր էի գնացել… 21.12.2010
Կարոտի և թեյի սեզոնին կորցնելը դժվար է ավելի… Հազար անգամ, միլիոն, միալիարդ կամ` մի քանի անգամ ավելի: 1.11.2010
Մենք միշտ Նրան ենք երազում… Ամենուր, ամեն օր… Ծով ենք տեսնում երազում: Հիշողությունն է…
Կարոտեցի, կարոտեցի, մի ամբողջ արտ կարոտ ցանեցի… Արևն էլ հակառակի նման լավն էր. բերքին բան չեղավ… Կարոտիս արտը հնձող չկա…



