Posts Tagged ‘Հայաստան’

Երեկ կայացավ Համահայկական հիմնադրամի կազմակերպած «Ջուր տուր, կյանք պարգևիր» հեռուստամարաթոնը: Ես չհետևեցի դրան, նախ` վատառողջ էի և հետո, որտեղ պաթետիզմ ու հայրենասիրության մասին խոսքեր, այնտեղ ես նահանջում եմ: Ոչ մեկի համար նորություն չէ, որ մարդիկ չեն հավատում հայրենանվեր գործին, ավելին, վիրավորական արտահայտություններ են գրում, աջ ու ձախ հայտարարություններ անում, ինչպես օրինակ «համահայկական մուրացկանություն» և այլն… Գուցե [...]

Երբ ինձ ցավ են պատճառում, ես սկզբում մի լավ լաց եմ լինում, հետո հավաքում եմ ուժերս ու տրամադրվում գործունեության: Նախ որովհետև ինչ-որ բան անելը մարդուն հանում է սթրեսային վիճակից, և հետո` պետք է իրադրությունը փոխել, չէ՞