Ես գիտեմ` Էլի ձմեռ է գալու, Էս ձմեռն ի՞նչ է որ… Ձմեռ, երբ ջուրը սառում է գետնին, ձյունը դեպի ցած, աղոթքը` դեպի վեր ճամփին: Ես գիտեմ` Էլի ձմեռ է գալու…
Posts Tagged ‘ձյուն’
Երազումս ծաղկած բալենիներ շարվել էին փողոցի երկայնքով: Գիշեր էր ճերմակ ծաղիկները փաթիլների էին նման ճյուղերին նստած: Արթնացա ձյուն էր գալիս:
Ծաղիկները ծաղկում են: իմը չեն, իմ սենյակում են: Ես նրանց ընդամենը նկարում եմ, և սենյակիս ջերմությունը կիսում նրանց հետ: Նրանք պետք չեն ինձ: Ես նրանց երբեմն նկարում եմ, եվ այս անգամ ձյուների մեջ: Ծաղիկները ծաղկում են, իմ սենյակում են…
Մա՛մ, թեյ կտա՞ս ինձ, ես աղջկական բանաստեղծություն եմ գրում… Թեյս մեխակ է բուրում, ձմեռը կատակները մոռացել, ձյունում է` իմ պատուհանին վարդի գույն, քեզ համար` կապույտ… 11.01.2011
Դուք ո՞ր կղզում եք ապրում. ձեր տոնածառերն ու հարցերը ինձ շաաաատ են դուր գալիս: Արմինե Գեղամյան Լույսերի համար կարևոր չէ` պատրա՞ստ ես տոնի, թե՞ ոչ բա՞ց է սեղանը, փա՞կ Ձյունն այսօ՞ր, թե՞ վաղը կգա
Մեռնելու համար երբեք ուշ չէ: Պետք է միայն ճիշտ ընտրել ժամանակը և ծաղիկները նախևառաջ. երկա~ր, կապույտ թերթիկներով, թաց ափերով… Չեկած ձյան նման հեռանալուց առաջ պինդ կապիր աչքերդ. դատարկությունը քո ոնտահետքից չէ: Մեռնելու համար ուշ չէ երբեք: Պետք է միայն ճիշտ ընտրել ժամանակը ծաղիկները` նախևառաջ.



