Ես հին ու խորը մի երգ ունեմ չսիրելու մասին, Պահ եմ տվել իմ հիշողությանը, որ թույլ է այնքան: Միայն թե սիրտս երբեմն համը հանում է. հիշողությունը կորցնել չգիտի…
Posts Tagged ‘սիրտ’
Մեկ-մեկ սիրտս փոքրանում է… Ինչպես հիմա: Չի տեղավորում սեր և էլի սեր… Ինչպես տարին չի գրկում երկու ամառ, երկու ձմեռ կամ գարուններ երկար, այդպես էլ նա. դժվար է շնչում` սիրով լցված բերնեբերան: Փոքրանում է սիրտս ծովի նման…
Աշունը լցվեց սիրտս… Պատուհանը փակելու համար ուշ էր: Գուցե ճնճղուկներ փրկվեին…
Բարի լո՛ւյս: Մի բուռ աշխարհ եմ բերել Քեզ, արթնացի՛ր: Մի սիրտ արև … Մի թև կարոտ,
Ես վաղուց քեզ արդարացրել եմ, ավելի լավ, քան ցանկացած դատապաշտպան: Որովհետև ամեն գիշեր սրտիս վրա եմ քնում… 20.05.2010



