Տերևը տերևի վրա, քամին` նրանց մեջ, ամպը ամպի վրա, քամին` նրանց մեջ… Աշունը կապեմ աթոռիս ոտքին` ամպը ամպին մնա, տերևը` տերևին:
Posts Tagged ‘քամի’
Թեթև քամի ափսոս չես կարող քարերը վերցնել ծառերից օդն այնպես կթեթևանար և ճնճղուկի համար տեղ կբացվեր չես կարողանում քշել տանել քարերն այս թեթև քամի
Ինձ սև հովանոցներ են անհրաժեշտ: Դրանք չափազանց ծանր են ինձ համար, բայց արև է, անձրև է, քամի է… Այս ինչ քամոտ քաղաք է: Սյուները պոկվել են բոլոր, վրանները ծակ են ու անհարմար



