10933816_10206258159912581_7606619172806711569_nՍպիտակ տանիքներով,
փխրուն,
ինքն իր հետ հաշտված
ձմեռ է իմ քաղաքում:

***
Ոտքերս միշտ սառն են
ու ձմռան այս գիշերն
անկողնում պառկած մտածում եմ.
լավ է, որ չամուսնացանք Read the rest of this entry »

Zorik Galstyans picՄասնագիտությամբ ռադիոֆիզիկոս և զբաղմունքով ծրագրավորող Զորիկ Գալստյանը լուսանկարչությունն իր հոբբին է համարում: Նկարել սկսել է ուսանողական տարիներից` 80-ականների սկզբից, երբ ընկերներով պարզապես միմյանց էին նկարում: Վերջին մի քանի տարին սակայն Զորիկը լուսանկարել է գրեթե ողջ Հայաստանը:

Շատ եք շրջում Հայաստանով, մշտապես մասնակցում եք տարբեր արշավների, ի՞նչ է տալիս դա ձեզ:

— Շաբաթվա հինգ օրը ես տանն եմ, աշխատում եմ համակարգչի առջև նստած: Մյուս երկու օրը պետք է պարտադիր համակարգչից հեռու լինեմ: Առաջին պատճառը երևի դա է: Բացի այդ, ուսանողական տարիներին արշավներ շատ եմ գնացել: Բայց ամենամեծ պատճառը երևի այն է, որ ես գյուղում եմ ծնվել` Արթիկի Մեծ Մանթաշում: Մեր գյուղը և Արագած լեռը իրարից բաժանող ուրիշ բան չկա: Միշտ էդ սարերում ենք եղել: Երևի մանկությունից եկած բան է: Դաշտերում և սարերում լինելու պահանջ ունեմ Read the rest of this entry »

***

Posted: 13/11/2015 in Ստեղծագործական

Հիմա,
երբ չգիտեմ՝ քեզ որտեղ թաղեմ
հասկանում եմ,
որ ամենահեշտը սպանելն է…

***

Posted: 13/11/2015 in Ստեղծագործական
Տաք անկողնում
տաք վերմակի տակ
ուսերս մրսում են.
մի բաճկոն թողնեիր…

 

11053532_306078659562359_4910495355628097372_n

Լուսանկարը՝ Վերոնիկա Ավետիսյանի

Իմ անունով կանչում ես ուրիշին
ու հիմա ես
ման եմ գալիս անանուն:

Ես մոռացել եմ՝
ինչ է նշանակում առանց վախենալու ժամադրության գնալ,
ու համբուրվել առանց մտածելու վաղվա մասին,
հեռախոսի,
անձրևի,
մամայիս,
հարևանների,
բոլոր նրանց,
ում գոնե ֆեյսում պիտի պատասխան տամ՝
այդ ինչպես է, որ
գնացել եմ ժամադրության,
առանց երկար մտածելու:

***

Posted: 28/07/2015 in Ստեղծագործական
17310_1134869063195813_488122913261912007_n

Լուսանկարը՝ Մուշեղ Հովսեփյանի

Երևանը փոքր քաղաք է,

և եթե չես ուզում տեսնել նրան,

ում ուզում ես,

պիտի բանտարկվես քարերի ետևում,

փոշու արանքում,

որ քեզ չտեսնի

նա

ում ուզում ես։

Ամեն իրիկուն
մտքով քեզ մոտ եմ գալիս,
որ հարցնեմ՝ ո՞նց ես,
չես պատասխանում։

***

Posted: 06/06/2015 in Ստեղծագործական

Արթուն մնալ չեմ ուզում
բայց վախենում եմ քնել.
երազում կամ մեռնում եմ
կամ սպանում են ինձ
բայց մեկ է՝
արթուն մնալ չեմ ուզում…

Մի օր

Posted: 06/06/2015 in Ստեղծագործական

Մի օր
ինձ գործից տուն կբերեմ
հաց կտամ,
կպառկացնեմ բազմոցին,
կոշիկները կհանեմ,
վրան կծածկեմ,
ու կներեմ ինձ: